Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ապրիլ 13,2001 00:00

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Հայաստանի Գրողների միությունում կայացավ «Արտասահմանյան գրականություն» ամսագրի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը, Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բալ Անանդը։ Ամսագրի առաջին համարը լույս է տեսել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Այդ կապակցությամբ Մայքլ Լեմոնին շնորհվեց ՀԳՄ-ի «Սայաթ-Նովա» շքանշանը։ Իր հերթին Հնդկաստանի դեսպանն էլ խոստացավ օգնել այդ ամսագրին, որով հայ իրականության մեջ առաջին անգամ պարբերաբար կհրապարակվի արտասահմանյան գրականություն։ Պարբերականի գլխավոր խմբագիրն է Աշոտ Խաչատրյանը։ Հայ գրողների գնահատականով՝ ամսագրում տեղ գտած թարգմանությունները բարձրարժեք են։ Պուշկինի, Քամյուի, Սարտրի եւ համաշխարհային գրականության այլ մեծերի գործերը ամսագրում տեղ էին գտել գեղեցիկ, «զրնգուն» հայերենով։ Մնում է միայն հուսալ, որ հանդեսը ինչպես շռնդալից մուտք գործեց հայ իրականության մեջ, այնպես էլ կմնա՝ պահպանելով ավանդույթները։ ՏԻԳՐԱՆ ՌՇՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել