Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ «ԱՆՄԵՂ» ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ

Ապրիլ 13,2001 00:00

ԲՈԼՈՐՆ «ԱՆՄԵՂ» ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ Երեւանի քաղաքապետը, անբավարար է գնահատում «Էյ Յութիլիթիի» աշխատանքը, բայց կառավարությունը դեռ չի տվել կապիտալ շինարարության համար նախատեսված գումարի իր բաժինը՝ 20%-ը։ Երեկ ասուլիս էին հրավիրել Երեւանի ջրմուղկոյուղին կառավարման պայմանագրի համաձայն 4 տարի ժամկետով տնօրինող «Էյ Յութիլիթի» ընկերության ղեկավարները։ Նրանք միարժեք դեմ էին «Էյ Յութիլիթիի» աշխատանքին օրերս Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ «Համայնքային զարգացման» գրասենյակի ղեկավար Վարազդատ Ավոյանի տված «անբավարար» գնահատականին։ Դեռ ավելին, նրանք պնդում էին, որ ջրի վարձավճարների գանձումը 12%-ից 21%-ի հասցնելով (այնինչ նախատեսված էր կառավարման առաջին տարում վարձավճարների հավաքագրումը հասցնել ամենաքիչը 35%-ի), իրենք արժանի են լավ աշխատանքի համար պայմանագրով նախատեսված խրախուսական հավելավճարին։ «Էյ Յութիլիթիի» ներկայացուցիչները բողոքեցին նաեւ, որ պայմանագիր կնքելուց առաջ իրենց տեղյակ չէին պահել, որ համակարգը էներգետիկներին հսկայական պարտքեր ունի: Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել