Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ԸՆՏՐՎԵՑ

Ապրիլ 12,2001 00:00

ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ԸՆՏՐՎԵՑ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ժողովը, որին մասնակցում էր ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանը։ ՀԳՄ Լոռու բաժանմունքին առնչվող հիմնախնդիրների մասին ընդհանուր զրույցից հետո քննարկումներ ծավալվեցին բաժանմունքի պատասխանատու քարտուղար ընտրելու վերաբերյալ։ Նշվեց, որ նախկին քարտուղար, այժմ՝ հանգուցյալ բանաստեղծ Սամվել Զուլոյանի մահից հետո այդ պաշտոնը ամիսներ ի վեր թափուր է։ Պարզվեց, որ թեկնածուների թվում երկուսն են՝ ՀԳՄ հնագույն անդամներ, բանաստեղծներ Սերո Անտոնյանը եւ Հրաչյա Սարուխանը։ Նշվեց, որ մինչ այդ եղել է այլ ժողով, որի արդյունքներով ընտրվել է Սերո Անտոնյանը։ ՀԳՄ անդամներից մի քանիսը, սակայն, տեղեկացրին, որ այդ ժողովի մասին իրենք տեղյակ չեն եղել։ Հրանտ Մաթեւոսյանը ՀԳՄ Լոռու բաժանմունքի երկու «թեւերի» «սրտով գնալու» նպատակով առաջարկեց այդ ընտրությունը տեղափոխել ՀԳՄ կայանալիք համագումար, հանրապետական ընտրության «հարթության» վրա, սակայն առաջարկը չընդունվեց եւ տեղի ունեցավ բաց քվեարկություն։ 6 «կողմ», 2 «ձեռնպահով» ՀԳՄ Լոռու բաժանմունքի պատասխանտու քարտուղար ընտրվեց բանաստեղծ Հրաչյա Սարուխանը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել