Լրահոս
Օրվա լրահոսը

«02»-ԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, ՄԵԶ՝ Ո՞Չ

Ապրիլ 12,2001 00:00

«02»-ԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, ՄԵԶ՝ Ո՞Չ Երբ շաբաթներ առաջ «Առավոտը» փորձեց ՆԳՆ-ի Լրատվական ծառայությունից մանրամասներ իմանալ մանկավարժական ինստիտուտի հասարակագիտական ֆակուլտետի դեկան Կամո Մկրտչյանի դեմ 6-րդ վարչության հայտնաբերած փաստերի առնչությամբ, ԼԾ-ի ղեկավար Արտակ Վարդազարյանը հրաժարվեց որեւէ բան ասել՝ անմեղության կանխավարկածը հարգելու պատճառաբանությամբ։ Սակայն երեքշաբթի երեկոյան ՆԳՆ-ի «02» հաղորդաշարը, բավականին ծաղրական ու միանշանակ մեղադրական տոնով, մանրամասն ներկայացրեց Կամո Մկրտչյանին վերագրվող օրինախախտումները, ինչպես սովորաբար անում է։ Մինչդեռ հաղորդման սկզբում հերթական անգամ հավաստիացրել էին, թե իրենք իրենց հաղորդումներում չեն խախտում անմեղության կանխավարկածը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել