Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ապրիլ 12,2001 00:00

ԵՎՍ ՄԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ անտառների նախարարության միջեւ ստորագրվեց տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Տրանսպորտի եւ կապի նախարար Էդուարդ Զախարյանի խոսքերով՝ «համագործակցությունը կնպաստի ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ տնտեսական գործակալների միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական կապերի հաստատմանը»։ Համագործակցությունը կզարգանա մասնավորապես բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրության մեքենայացման եւ ավտոմատացման, գյուղի եւ գյուղական վայրերի զարգացման, ձկնաբուծության, ինչպես նաեւ՝ խորհրդատվական ծառայությունների եւ գիտական հետազոտությունների ոլորտում։ Դեռեւս 1999թ. Հայաստանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Բուլղարիայի տրանսպորտի նախարարները, ստորագրվել էր համակցված փոխադրումների համաձայնագիր: Ինչպես նշեց պրն Զախարյանը՝ «փաստաթուղթը կստորագրվի մայիսին, Լիսաբոնում, որտեղ պետք է կայանա եվրոպական երկրների տրանսպորտի նախարարների խորհրդակցություն»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել