ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԵՑ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՎ Վերջապես մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Պայքարը սկսվեց 1/8 եզրափակիչից, որի մեջ ընդգրկված 16 թիմերից 13-ը բարձրագույն խմբի առաջնության մասնակիցներն են, երեքը ներկայացնում են առաջին խումբը։ Վիճակահանությամբ որոշված զույգերը անցկացրին առաջին հանդիպումները։ Գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Լեռնագործ»-«Ղարաբաղ»՝ 1։1, «Լոռի»-«Կիլիկիա»՝ 0։4, «Փյունիկ-2»-«Շիրակ»՝ 1։6, ՀՖԴ-«Միկա»՝ 1։2, «Կոտայք»-«Զվարթնոց»՝ 0։3, «Դինամո»-«Փյունիկ»՝ 0։2, «Բանանց»-«Արաքս»՝ 3։5, «Արարատ»-ՖԻՄԱ՝ 3։0։ Ըստ ամենայնի, հենց մեկնարկային խաղում հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորություն են ապահովել «Կիլիկիան», «Շիրակը», «Զվարթնոցը», «Արաքսը» եւ «Արարատը»։ Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 12-ին եւ 13-ին։