Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1999թ.

Ապրիլ 11,2001 00:00

Կրկնակի մոտեցումներ թիվ 62204398 քրգործում 1999թ. օգոստոսին Շենգավիթի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ի. Բարսեղյան) քննեց վերոնշյալ թվակիր գործը։ Նույն տարվա սեպտեմբերին հաջողվեց «մեղադրյալ», առեւտրի կենտրոնական բազայի տնօրեն Վանո Դավթյանին բացարկ ներկայացնել, ինչը բավարարվեց եւ ոչ պատշաճ քաղհայցվորի ներկայացուցիչ Վրեժ Վասիլյանը հեռացվեց գործի վարույթից։ Ձախողված «քաղհայցվորը»՝ «Ռոսվնեշտորգ» ա/մ հայաստանյան ներկայացուցչի ներկայացուցիչը փորձեց քրեական գործերով վերաքննիչ դատարանում առաջին ատյանի «սխրանքը» կրկնել. քաղհայցը կրկնակի հարուցել, այն դեպքում, երբ կար առաջին ատյանի դատարանի որոշում։ Փորձը կարծես թե հաջողվեց. դատակոչված անձանց ցանկում հայցվորի ներկայացուցիչ «անցկացվեց» Վրեժ Վասիլյանը։ «Ռոսվնեշտորգը» կամ հայաստանյան նրա ներկայացուցչությունը իրավաբանական անձ չէր եւ վերոնշյալ քրեական գործում չկար գրավոր այն «բարաթը», որով վերոնշյալ անձը կարող էր ներկայացնել տվյալ ներկայացուցչությանը։ 1999թ. սեպտեմբերի 9-ի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ռոսվնեշտորգ» ա/մ ճանաչվել էր ոչ պատշաճ հայցվոր, ինչը պաշտպանել էր նաեւ այդ գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Ա. Մկրտչյանը։ Վանո Դավթյանի հայցումներին ի պատասխան՝ հաստատվել էր, որ «Ռոսվնեշտորգ» միավորումը գործում է ՌԴ առեւտրի նախարարության կազմում եւ այդ կազմակերպության արտաքին հարցերով կառավարիչ Ա. Ագատովը հայաստանյան ներկայացուցչին չի լիազորել իր կազմակերպության անունից հանդես գալու հայաստանյան դատարաններում։ Փաստորեն, ըստ Վ. Դավթյանի, վերոնշյալ ներկայացուցիչը մինչեւ օրս Հայաստանում օգտագործում է ՌԴ արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարության «Ռոսվնեշտորգի» նախկին բլանկները, գրություններ ներկայացնում իրավապահ մարմիններին։ Հայաստանյան օրենսդրության համաձայն, հայցվոր կարող է հանդես գալ ինքնուրույն հաշվեկշիռ եւ սեփականության իրավունքը վիճահարույց գույքի նկատմամբ ունեցող կողմը։ Վիճահարույց գույքը տվյալ դեպքում օծանելիքն է, որը «Ռոսվնեշտորգը» չի ունեցել։ Իրականում «Ալբիոն» ՍՊԸ-ն իր գույքը՝ օծանելիքը եռակողմ պայմանագրով առաքել է Բրատսկ «Մոբի» ՓԲԸ, իսկ կենտրոնական բազան էլ, որպես վճարող կողմ, փակել է օծանելիքի արժեքը։ Վ. Դավթյանի դեմ նախկինում հարուցված քրգործի նյութերում կար, որ կենտրոնական բազան Մոսկվայում «Ռոսվնեշտորգ» ա/մ «Բերյոզկա» ֆիրմային վճարել է 245 մլն ռուբլի, ապա՝ 1 մլրդ 453 ռուբլի, «Մոբիին»՝ 280 մլն ռուբլի։ Ըստ էության, չկար «տուժող» կազմակերպություն, որին Վանո Դավթյանը կամ նույն ինքը՝ կենտրոնական բազան «քցած» լիներ։ Սակայն… կենտրոնական բազայի տնօրեն Վանո Դավթյանը նույն գործով կրկնակի քրեահետապնդման է ենթարկվում, ավելին՝ սկսում են կրկնակի նախաքննություն։ Այն դեպքում, երբ մեղադրողը մի անգամ մեղադրանքից հրաժարվել էր։ Վանո Դավթյանն այսօր կրկնակի մեղադրյալ է։ Եվ գտնում է, որ ինքն այս գործով պետք է անցներ որպես վկա։ «2000թ. հունիսի 21-ից հետո ինձ 9 անգամ հանձնվել է վկայի հարցաքննության կանչվելու ծանուցագիր եւ քննիչը դրանով հաստատել է իմ՝ որպես վկայի եւ ոչ թե մեղադրյալի հարցաքննության հրավիրելու կարգավիճակը»,- ասում է նա, այս անգամ արդեն ոչ թե Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում, այլ, չգիտես ինչու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում։ Թիվ 62204398 եւ 62204399 քրգործերը միացնելու մասին որոշում է ընդունվում, հաստատվում նոր քննչական խումբ կազմելու մասին, երկարացվում թիվ 62204398 քրգործի նախաքննության ժամկետը։ Իսկ այս ընթացքում, մինչ գտնվի «մեղադրանքը», Վանո Դավթյանի խափանման միջոցն է գտնվում. նա մեղադրյալ է՝ առանց մեղադրանքի։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել