Երվանդ Ինդիկովը իրականացնում է կանանց երազանքը «Ես աշխատում եմ, որ իմ մակիաժից հետո կինը հայելու մեջ նայի ու ասի. ինչ գեղեցիկ եմ եւ ոչ թե՝ ինչ գեղեցիկ մակիաժ է։ Եթե հանկարծ ասեն՝ ինչ գեղեցիկ մակիաժ է, ուրեմն ես իմ աշխատանքը ճիշտ չեմ կատարել»,- ասում է ֆրանսիական հայտնի «Շանել» ֆիրմայի վիզաժիստ Երվանդ Ինդիկովը։ Ապրիլի 6-7-ը «Նուշիկյան» ասոցիացիայի հրավերով Հայաստանում գտնվող Երվանդ Ինդիկովը մակիաժների անվճար սեանսներ կազմակերպեց «Բուրմունք» սրահի լավագույն հաճախորդների համար։ Հիշեցնենք, որ «Նուշիկյան» ասոցիացիան հանդիսանում է «Շանել» ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Իսկ «Շանելի» երկրպագուներին տեղեկացնենք, որ «Շանելը» այն եզակի խստապահանջ ֆիրմաներից է, որի իսկական արտադրանքը Հայաստանում կարելի է ձեռք բերել բացառապես «Բուրմունք» սրահից։ Անշուշտ, ցանկացած կնոջ երազանքն է գեղեցիկ եւ հմայիչ երեւալ, սակայն հայտնի է նաեւ, որ ոչ միշտ է կանանց հաջողվում հասնել այդ երազանքին։ Թվում է, թե հարկավոր է օգտվել թանկարժեք պարֆումներից եւ օծանելիքից, եւ դու հմայիչ կդառնաս։ Սակայն շատ հաճախ հենց այդ պարֆումի ոչ ճիշտ օգտագործումից կինը կորցնում է իր բնական հմայքը։ Երկու օրվա ընթացքում, մեր դիտարկումների համաձայն, Երվանդ Ինդիկովը հայ կանանց պարգեւեց գեղեցիկ լինելու երազանքը։ Նրա աշխատանքին հետեւելիս մեկ հետեւություն կարելի էր անել, որ վիզաժիստի աշխատանքը գրեթե նույնն է՝ ինչ նկարչինը։ Նկարչի նման վիզաժիստ Երվանդ Ինդիկովն էլ մի քանի վրձնահարվածների շնորհիվ կարողանում էր ընդգծել կանանց հատկապես նուրբ դիմագծերը։ Արդյունքում, թվում էր, թե որեւէ պարֆում չի օգտագործվել, սակայն կինը նուրբ եւ հմայիչ էր, ինչպես եթերային էակ։ Թերեւս սա գեղեցկության տոնի առթիվ կանանց ստացած լավագույն նվերն էր։ Յուրաքանչյուր հաճախորդի մակիաժը կատարելուց հետո Երվանդ Ինդիկովը զուգահեռ խորհուրդներ էր տալիս դեմքի խնամքի, սնուցման եւ ճիշտ մակիաժ անելու մասին։ Ինչպես նաեւ հատուկ գծանկարների վրա պատկերում տվյալ հաճախորդի մակիաժը ու տեղեկություններ տալիս օգտագործած պարֆումի մասին։ Իսկ թե ինչո՞ւ է ինքն աշխատում հատկապես «Շանել» ֆիրմայի հետ, Երվանդ Ինդիկովը պատասխանեց, որ «Շանելը» միակ ֆիրման է, որ հավաքածուներ է կազմում յուրաքանչյուր սեզոնի համար։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ