Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարությունում երեկ տեղի ունեցավ «Տարվա ուսանող» դրամական մրցանակաբաշխությ

Ապրիլ 07,2001 00:00

ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ 100-ԱԿԱՆ ԴՈԼԱՐ Կրթության եւ գիտության նախարարությունում երեկ տեղի ունեցավ «Տարվա ուսանող» դրամական մրցանակաբաշխությունը։ Հայ օգնության միության ատենապետ Նելլի Բաղդասարյանը նշեց, որ լավագույն ուսանողներին ֆինանսական աջակցություն ցույց տալու ծրագիրը սկսվել է դեռ 1993թ.։ «Նախորդ տարիներին ընտրվել է 25 ուսանող, հետո տարեցտարի այդ թիվը ավելացել է եւ այս տարի ընտրել ենք 100 ուսանող։ Նրանք կստանան հարյուրական ԱՄՆ դոլար»,- ասաց Ն. Բաղդասարյանը։ Տարվա ուսանողները ընտրվում են բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր կուրսերից։ Այս տարի հինգ հոգի ընտրել են նաեւ մասնավոր բուհերից եւ մի քանի հոգի էլ՝ շրջաններից։ Տարվա ուսանողը ընտրվում է այսպես. բուհերին եւ ԿԳ նախարարությանը ուղղված ֆինանսական աջակցության խնդրանքով դիմումների ուսումնասիրությունից հետո ընտրվում են լավագույն առաջադիմությամբ եւ սոցիալապես խիստ անապահով ընտանիքի երեխաները։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց, որ ամեն տարի ստանում են հազարավոր դիմումներ, սակայն «ՀՕՄ-ը ներկայացնում է մեզ իր հնարավորությունը, ըստ որի էլ որոշվում է ուսանողների թիվը եւ տրվող գումարի չափը»։ Հետո ավելացրեց, որ դա շատ փոքր աջակցություն է, եթե հաշվի առնեն, որ ուսման վարձը 500-1400 ԱՄՆ դոլար է։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել