Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոլսթեն» սրճարանում կայացած շնորհանդեսի ժամանակ «Առկա» լրատվական գործակալությունը հրապարակեց Հայաստ

Ապրիլ 07,2001 00:00

ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ Է «Հոլսթեն» սրճարանում կայացած շնորհանդեսի ժամանակ «Առկա» լրատվական գործակալությունը հրապարակեց Հայաստանի առեւտրային բանկերի 2000թ. պրես-ռեյթինգը։ Համաձայն հրապարակված վարկանիշի՝ ցուցակը գլխավորում է Արդշինբանկը, Գյուղփոխբանկը 2-րդ տեղում է, Հայներարտբանկը՝ 3-րդ, Տրաստբանկը՝ 4-րդ, Հայագրոբանկը՝ 5-րդ, Կոնվերսբանկը՝ 6-րդ, Հայէկոնոմբանկը՝ 7-րդ։ Արդեն 2-րդ անգամ է, ինչ «Առկա» գործակալությունը հրապարակում է բանկերի տարեկան պրես-ռեյթինգը։ Վարկանիշի հեղինակների կարծիքով, 2000թ. ընթացքում ինֆորմացիոն ազդանշանների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 34%-ով։ Սա վկայում է այն մասին, որ բանկերը ոչ միայն պահպանել են կապերը լրատվամիջոցների եւ հասարակության հետ, այլ նաեւ ակտիվացրել։ Վարկանիշի հեղինակներն առաջին հերթին խնդիր են դրել ուսումնասիրել բանկերի կոմունիկացիոն ակտիվությունը, հաճախորդների հետ շփման ցանկությունը, ինչը հեղինակների կարծիքով, էական իմիջ-պատկեր է հանդիսանում։ Նշենք, որ «Առկա» գործակալության պրես-ռեյթինգը հիմնված է լրատվամիջոցներում հրապարակված բանկային գործունեության մասին փաստերի եւ ոչ թե տնտեսական ցուցանիշների վրա։ Շնորհանդեսին ներկա ԿԲ եւ առեւտրային բանկերի նախագահները կարեւորեցին «Առկայի» դերն ընդհանրապես՝ տնտեսական ժուռնալիստիկայի բնագավառում եւ մասնավորապես՝ բանկերի ռեյթինգավորման գործում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ բանկերը պատրաստ են լրատվամիջոցների հետ համագործակցության ակտիվացմանն ու առավել թափանցիկ գործունեությանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել