Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-արեւմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի վե

Ապրիլ 07,2001 00:00

Ամփոփվեց վարկային ծրագիրը Հյուսիս-արեւմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ երեկ տեղի ունեցավ գյուղատնտեսական վարկային ծրագրի վերջնական ամփոփում, որին մասնակցում էին ԾԻԳ-ի աշխատակիցներ, ֆերմերներ եւ գնահատման գործընթացի այլ մասնակիցներ։ Ավարտվեց ծրագրի առաջին փուլը։ Ըստ վարկային ծրագրի կոորդինացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Գագիկ Մաթեւոսյանի՝ «առաջին հայացքից թվում է, թե ծրագիրը բավական մեծ աշխատանք է կատարել, բայց եթե հաշվենք մեկ տնտեսության վրա երեք տարվա ընթացքում 145 դոլար ներդրումները, դա այսպես ասած, չէր կարող տալ բավարար արդյունք»։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանի խոսքերով՝ «այս ինքնահաշվետվության նպատակը ներկայացնելն է՝ թե ի՞նչ է արվել, ի՞նչ մակարդակով, ինչպե՞ս է արվել եւ այլն»։ Պրն Հակոբյանը վստահ է, որ այդ հաշվետվությունը կնպաստի ծրագրի 2-րդ փուլում «մեծ արդյունքներ ստանալուն»։ ԳԶՄՀ-ի կողմից առաջին վճարումը կատարվել է 1998թ. մայիսին՝ 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ծրագիրը նախատեսված էր իրականացնել չորս տարիների ընթացքում (մինչեւ 2002թ դեկտեմբերի 31-ը), մինչդեռ Գ. Մաթեւոսյանը կարծում է, որ այն կավարտվի նաեւ երեք տարում։ Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերը։ Ըստ պրն Մաթեւոսյանի, ծրագիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնցից ամենահիմնականներն են ոռոգման համակարգերի վերանորոգումը, գյուղացիական տնտեսությունների վարկավորումը, սերմարտադրությունը եւ համայնքների զարգացումը։ Գագիկ Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզում 111 համայնքներից աշխատանքներ են կատարվել 92-ում՝ «ամեն գյուղում մի փոքրիկ գործ գոնե արվեց»,- ասաց նա։ Շիրակի մարզի 116 համայնքներից աշխատանքներ են կատարվել 78-ում, Լոռու մարզի 105 համայնքներից՝ 76-ում։ Ծախսվել է 145 դոլար։ Մեկ հեկտարի վրա ծախսվել է 116 դոլար, մեկ շնչի վրա ընկնում է 40 դոլարի ծախս։ Ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել են ֆերմերներից կազմված խմբեր, որոնք այցելել են մարզերի գյուղերը, սոցիալական հարցումներ են կատարել եւ հարցումների հիման վրա արել իրենց եզրակացությունները։ Արագածոտնի մարզում ուսումնասիրվել է 19 գյուղ, Շիրակում՝ 16 գյուղ, Լոռիում՝ դարձյալ 16 գյուղ։ Ծրագրի իրականացման համար գումար է տրամադրվել ԳԶՄՀ-ի վարկից՝ 11,79 մլն դոլար, 2,35 մլն դոլար՝ բաղադրիչներում ձեւավորված շրջանառության ֆոնդի հաշվին եւ 0,1 մլն դոլար՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարից։ Առ 01.04.2001թ. իրականացվել են 5,6 մլն դոլարի աշխատանքներ, որից ՋՍԸ-ների եւ Ջրի կառավարման դաշտային գրասենյակների ստեղծման եւ տեխնիկապես զինման համար ծախսվել է 77005 դոլար, ծրագրով նախատեսված 146,800 դոլարի փոխարեն։ Շինարարական աշխատանքների համար՝ 5,3 մլն դոլար, որից նախագծային աշխատանքների համար՝ 245 հազար դոլար, իսկ շինարարական աշխատանքների վերահսկման համար՝ 34 հազար դոլար։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել