Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսված բանակցություններում Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ավելի խոցելի են

Ապրիլ 07,2001 00:00

Ժամանակն աշխատում է Հեյդար Ալիեւի օգտին Սկսված բանակցություններում Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ավելի խոցելի են Ռոբերտ Քոչարյանի առջեւ ծառացած խնդիրը դժվարին է։ Ո՛չ երկու նախագահների բազմաթիվ անձնական հանդիպումներն ու բանակցությունները, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ճնշումները՝ որեւէ ազդեցություն չեն ունեցել Հեյդար Ալիեւի վրա։ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է համառել եւ չի ցանկանում ընդունել Մոսկվայի, Վաշինգթոնի եւ Փարիզի կողմից մշակված ծրագիրը, որը նախատեսում է ադրբեջանական եւ ղարաբաղյան կողմերի հավասար իրավունքների հիման վրա «ընդհանուր պետություն» ստեղծել։ Եվ սա այն դեպքում, երբ այդ ծրագիրը նախատեսում է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բաքվի անզիջողականությունը միայն առաջին հայացքից կարող է չպատճառաբանված թվալ։ Փորձառու Հեյդար Ալիեւի այն ենթադրությունը, թե ժամանակն աշխատում է իր օգտին՝ անհիմն չէ։ Հայաստանում, որքան կարելի է հասկանալ, անցել է ղարաբաղյան ժամանակաշրջանի հետ կապված ռազմական եւ քաղաքական ձեռքբերումների պիկը։ Երեւանը նաեւ վաղուց է իր հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում «խաղարկել» իր աշխարհաքաղաքական հաղթաթուղթը։ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա, երկրի սահմանները ռուսական սահմանապահների հետ համատեղ են պաշտպանվում, կարեւորագույն օբյեկտ հանդիսացող Հայաստանի ԱԷԿ-ը համատեղ ձեռնարկություն է, ազգային ռազմաարդյունաբերական համալիրի եւ արդյունաբերության վերածնունդն ամբողջությամբ, մեծ մասամբ, կապված են ռուսական կից ձեռնարկությունների հետ։ Համեմատաբար վերջերս այդ ամենը կարող էր որոշակի երաշխիք թվալ այն իմաստով, որ Մոսկվան, եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակի կերպով ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում կպաշտպանի իր ավանդական դաշնակցի շահերը։ Մինչդեռ Կրեմլը վերջին շրջանում միանգամայն հստակ հասկացնել է տալիս, որ նա ավելի շատ շահագրգռված է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ, իսկ տարածքային ամբողջականության պահպանման հարցում կոշտ դիրքորոշում է ցուցադրում, որը կարող է միայն քաջալերել Ադրբեջանի անզիջողականությունը։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանին դժվար թե հաջողվի երկար ժամանակ հակամարտությունը սառեցնելու գիծ տանել։ Ոչ թե Ադրբեջանը, այլ հատկապես Հայաստանն է ենթարկվում տրանսպորտա-էներգետիկ շրջափակման, եւ առանց հակամարտության խաղաղ կարգավորման, հումանիստական որեւէ կոչ եւ պաշտոնական բանաձեւ չի կարող իրերի այս վիճակը փոխել։ Միայն առաջին հայացքից է թվում, թե Հայաստանը «փախչելու տեղ չունի» եւ, որ երկիրը դատապարտված է տարածաշրջանում ընդմիշտ լինել Ռուսաստանի շահերի ուղեկցողը։ Այսօր Քոչարյանի համար կայուն խաղաղություն ապահովելը՝ հույսով, որ տնտեսությունը զարգացում կապրի եւ Բաքվի ու Անկարայի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվի, ավելի կարեւոր են, քան ռուսական շահերը, որոնք միաժամանակ հենց Հայաստանի շահերի տեսանկյունից խիստ կասկածելի են։ Իսկ այդ ամենին հնարավոր չէ հասնել նախեւառաջ՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի զիջումների, երկրորդ՝ Մոսկվայի հետ ավելի քան սերտ համագործակցությունից աստիճանաբար հրաժարվելու։ Հավանաբար, հատկապես հիշյալ հանգամանքները նկատի ուներ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, երբ երկու նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին խոսում էր «կարգավորման գործընթացում ճեղքման» անխուսափելիության մասին։ Որքան ժամանակն անցնի, Հայաստանի նախագահն այնքան քիչ կարող է զգուշանալ երկրի ներսում լուրջ հակադրությունից. Քոչարյանի իրական ընդդիմախոսներ Երեւանում եւ Ստեփանակերտում՝ այսօր չկան։ Եվ սա առավել եւս ստիպում է մտածել, որ Ղարաբաղի հարցը կլուծվի մոտ ապագայում. ընդ որում կլուծվի այնպես, որ դա կարող է զարմացնել շատերին՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում։ ՎԱՍԻԼԻ ՇՈՒՎԱԼՈՎ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել