Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ

Ապրիլ 06,2001 00:00

«ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ Արդեն 7 տարի է, ինչ «Հայ ազատամարտիկների փառքի թանգարանում» ապրիլի 5-ը նշվում է որպես զոհված ազատամարտիկների երեխաների միասնական ծննդյան օր։ Այս տարին էլ բացառություն չէր… Նախ, 1 րոպե լռությամբ ներկաները հոտնկայս հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը, ապա վերջիններիս երեխաները սկսեցին տոնել իրենց յուրօրինակ «ծննդյան օրը»։ Նրանք ասմունքում էին, շուտասելուկներ ու հանելուկներ առաջարկում հանդիսատեսին, «տաղիկներ» ասում… «Ֆորկա-ֆորկա» եւ «Ալելուիա» երգերը երեխաները կատարում էին մեծ բավականությամբ, հավատով ու սիրով տոգորված։ Վերջում երեխաները դիտեցին «Քաջ Նազար» բեմադրությունը, որը Պատանի հանդիսատեսի թատրոնի նվերն էր երեխաներին։ 2001թ. ապրիլի 5-ը տոնելու համար թանգարանը փետրվար ամսին ավանդական միամսյակ էր հայտարարել, խնդրելով, որ հնարավորություն ունեցողները մեկական նվեր ընծայեն երեխաներին։ Ներկայացումը դիտելուց հետո օրվա հերոսները ստացան հավաքված նվերները։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել