Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերագույն խորհուրդ» ակումբի անդամների հայտարարությունը

Ապրիլ 05,2001 00:00

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ «Գերագույն խորհուրդ» ակումբի անդամների հայտարարությունը Սույն թվականի մարտի 23-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է արտահայտում Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ ընթացող բանակցությունների եւ դրանց հասարակական արձագանքների վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը համոզմունք է հայտնում, որ ազատագրված հայրենի տարածքները երբեք սակարկման ենթակա չեն եւ գտնում, որ օրհասական այս պահին միայն իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ ներքին միասնությամբ է հնարավոր դիմակայել արտաքին պարտադրանքին ու սպառնացող վտանգին։ Լիովին կիսելով այս մտահոգությունը, ողջունում ենք սույն նախաձեռնությունը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել հիշյալ խնդրի իրականացմանը։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայորդիներին, անկախ կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից, սատարել այս նախաձեռնությանը։ 1990-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ Սամվել Շահինյան, Թամարա Ալոյան, Վարդան Պետրոսյան, Համլետ Դալլաքյան, Ռոբերտ Հակոբյան, Համլետ Նահատակյան, Ռուբեն Թորոսյան, Ջեմմա Անանյան, Մելս (Սամվել) Սահակյան, Յուրիկ Հարությունյան, Ռաֆիկ Պետրոսյան, Եղիա Շամշյան, Ռաֆիկ Ղազինյան, Սարգիս Մուրադյան, Աղասի Արշակյան, Ռազմիկ Դանիելյան 2.04.2001թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել