Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» չեղյալ հայտարարեց

Ապրիլ 05,2001 00:00

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ «ԱրմենՏելը» չեղյալ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Կիմ Բալայանը հաստատեց, որ Դաշնակցության Հայաստանի ԳՄ-ն խմբակցությանը հանձնարարել է ուսումնասիրել «ԱրմենՏելին» վերաբերող փաստերը եւ, եթե դրանք համապատասխանում են իրականությանը՝ հասնել նրան, որ վաճառքի պայմանագիրը չեղյալ հայտարարվի։ «Այդ պայմանագրի մի շարք նորմեր ակնհայտորեն հակասում են մեր Սահմանադրությանը եւ օրենսդրությանը,- ասաց պրն Բալայանը։- Խոսքը նախ վերաբերում է մենաշնորհին, որ տրված է «ԱրմենՏելին»։ Բացի այդ, խնդրահարույց են նաեւ ներդրումները եւ պայմանագրային պարտավորությունների կատարումը»։ Ի հիմնավորումն իր այս պնդման, մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ «ԱրմենՏելը» պարտավորվել էր ընդլայնել հեռախոսային ցանցը, բայց անգամ Հայաստանում հունական համայնքն է բողոքում, որ իրենց գյուղում միայն մեկ հեռախոս կա, որն ամիսներով չի աշխատում. «Էլ չենք ասում, որ Հայաստանի շատ-շատ գյուղեր կան այսօր, որոնք ընդհանրապես են զրկված հեռախոսակապից»։ Կիմ Բալայանը նաեւ հիշեցրեց, որ որպես ներդրում են ներկայացվում այն բարձր աշխատավարձերը՝ 10-27 հազար դոլար, որ ստանում են «ԱրմենՏելի» ղեկավարները։ Մեր հարցին, թե ի՞նչ լծակներ ունի ՀՅԴ խմբակցությունը պայմանագիրը չեղյալ հայտարարելուն հասնելու համար, պրն Բալայանը պատասխանեց, թե դիմելու են համապատասխան ատյաններին. «Պայմանագրում կարգը սահմանված է, թե ինչպես կարող է չեղյալ հայտարարվել»։ Նա նաեւ նշեց, թե ի տարբերություն այն մարդկանց, որոնք կարծում են, որ պայմանագրի չեղյալ հայտարարումը կարգելակի ներդրումային ծրագրերը. «Ես կարծում եմ՝ ընդհակառա՛կն։ Սա կնպաստի, որ ներդրումները մեծանան։ Քանի որ կտեսնեն, թե հստակ իրավական դաշտում է ամեն ինչ եւ ոչ թե կլանային-կոռուպցիոն օղակներում։ Չեմ կարծում, որ այս առումով քիչ պատասխանատու են նաեւ նախկին նախարարները, որոնք առնչվել են պայմանագրի կնքմանը»։ ՀՅԴ այս նախաձեռնության մասին հրապարակումներից հետո թեեւ հունական կողմից պաշտոնական արձագանք չկա, բայց, ըստ Կիմ Բալայանի՝ «հայտնի է, որ իրենց մոտ բավական անհանգստություն է առաջացել այս կապակցությամբ։ Դա մեզ հայտնի է ոչ պաշտոնական ուղիներով»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել