Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գուժում է ռուսական մամուլը, ռուս բժիշկների քիմքին մեր գովական «Արմենիկումը» չի եկել։

Ապրիլ 05,2001 00:00

Ռուսաստանում «Արմենիկումը» տեղ չունի Ինչպես գուժում է ռուսական մամուլը, ռուս բժիշկների քիմքին մեր գովական «Արմենիկումը» չի եկել։ Ու մինչ Ռուսաստանի ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ու կանխարգելման գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Վալենտին Պոկրովսկին հայտարարում է, թե հայ գիտնականների հայտնագործած ամենազո՜ր «Արմենիկումը» էֆեկտիվ չէ, մերոնք շարունակում են ՍՊԻԴ-ի ախտորոշման ու կանխարգելման հանրապետական կենտրոնում օգտագործել «Արմենիկումը»՝ որպես գլխավոր բուժամիջոց։ Անշուշտ, պարոն Պոկրովսկու այս հայտարարությունը շատ արագ կորակվի «չուզողության, նախանձության, չկամության եւ անգամ խանդի» արդյունք։ Բա ո՜նց։ Իրենց ազգային անվտանգության պաշտպանության, ներքին գործերի նախարարների եւ անգամ վարչապետի ու նախագահի հավաքական խելքը չէր կտրի մի դեղամիջոց գտնել։ ՍՊԻԴ-ը՝ հեչ, գոնե մի հատ ստից գրիպի կամ անգինայի բուժման միջոց գտնեին։ Չկարողացա՛ն։ Եվ հիմա նախանձում են մեր Սերժին, պայթում են, որ ինքը «Արմենիկում» հայտնաբերեց, հպարտ-հպարտ աշխարհին հայտարարեց ու իրենց Կոլեսնիկովին բուժեց։ Դրա համար էլ չուզողություն են անում, ասում են, թե մեր «Արմենիկումը» գրեթե խարդախություն է, Ռուսաստանում չի գրանցվել, ԱՄՆ-ում չի գրանցվել։ Դե գնացեք, ձեր հիվանդներին բուժեք ինչով ուզում եք, իսկ մենք՝ մերոնց, միեւնույն է՝ «Արմենիկում» պիտի ներարկենք։ Եվ է՜ն կորած վիրուսակիր արյունն էլ որ հայտնաբերենք, «Արմենիկումով» կչեզոքացնենք։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել