Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացին դիմում է ՌԴ դեսպանին

Ապրիլ 05,2001 00:00

3 որդիների ճակատագրով ՌԴ քաղաքացին դիմում է ՌԴ դեսպանին Իմ տղաները ռուսահպատակ են, քանի որ իրենց մայրը ռուսազգի է։ Նրանք ինքնակամ ծառայեցին Հայաստանի ռուսական բանակում։ Որդիս՝ Արսենը, 1998թ. մարտի 31-ին ձերբակալվեց (եւ մինչեւ ապրիլի 3-ը հետաքննություն չի անցկացվել)։ Ինձ հետ թեեւ պայմանավորվածություն կար, որպեսզի 5000 դոլարով ազատեմ նրան, բայց ես կարողացա հայթայթել միայն 3000 դոլար… Իմ որդու մեղքը չապացուցվեց եւ նա… դատապարտվեց։ Իմ երկրորդ որդին՝ Անտոնը, զինվորական ծառայությունից հետո, 2000թ. ապրիլի 29-ին ապօրինի ձերբակալվեց։ Սանկցիան տվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը՝ կոպիտ խախտումներով, քանի որ սանկցիայի վրա նշված չէր, թե ո՞ր ժամանակահատվածի համար է այն տրված։ Գործը պետք է դատարան փոխանցվեր հուլիսի 4-ին (վերջին ժամկետը), բայց փոխանցվել է 6-ին եւ մինչեւ այժմ ընթանում է 19-րդ դատը, այսինքն՝ ինն ամիս, այն դեպքում, երբ վկաների քանակը, ներառյալ «տուժողը», կազմում էր ընդամենը 3 հոգի։ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքի դատավոր Գ. Կարախանյանը, փոխարենը հաներ տղայիս կալանքը (որը գտնվում է ժամկետանց սանկցիայով ապօրինի կալանքի տակ), կատարեց Կենտրոնի դատախազ Վ. Շահինյանի եւ դատարանի նախագահ Ժ. Վարդանյանի պատվերը։ Այսպիսով, իմ տղային արդեն մոտ 1 տարի պահում են ապօրինի կալանքի տակ։ Տղայիս վրա ոչ մի ցուցմունք չկա, որ նա մասնակցել է հանցագործության։ Մինչ օրս ձերբակալված չեն «տղայիս հետ հանցավոր համաձայնության եկածները»։ Առերեսում չկատարվեց, թարգմանչին չներկայացրին հարցաքննությանը։ Ներկայումս այդ «Նյուրնբերգյան» դատավարությունը շարունակվում է։ Դատավորներից մեկը բացարկ տվեց՝ անվանելով փաստաբանին «ապուշ»։ Հետաքննության առաջին իսկ օրվանից մենք բացարկ տվեցինք Կենտրոն շրջանին, որպեսզի գործը տեղափոխվեր այլ շրջան, սակայն դրանից էլ կառչեցին, որպեսզի դատապարտեին Անտոնին։ Խնդրում եմ տեղափոխեք գործը մեկ այլ շրջան։ Երրորդ որդիս Վլադիմիրն է։ Նրան, օրենքի կոպիտ խախտմամբ, ձերբակալել են 2000թ. հունիսի 15-ին, ինստիտուտում։ Հարցաքննում էին որպես ոճրագործության մասնակից՝ մեղսակից եղբոր հետ, ծեծում էին, ծխախոտով վառում ձեռքերը եւ այլն։ Առերեսում արեցին, սակայն չապացուցելով նրա մեղքը՝ ազատ արձակեցին։ Այդ կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի հայտագիր ներկայացրեց։ Այդ ժամանակ դատախազ Շահինյանը քննիչի եւ ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու փոխարեն, քրեական գործ հարուցեց համաձայն 195 հոդվածի 2-րդ մասի։ Գործը ուղարկվեց Ավան-Նոր Նորք համայնքի, որտեղից էլ խայտառակ կերպով ուղարկվեց հանրապետական դատախազություն, այնտեղից էլ քաղաքային դատախազություն, որտեղ, չնայած Շահինյանի գործադրած ճնշումներին, այդ գործը կարճվեց։ Ես դիմում եմ ՌԴ դեսպանին։ Հաշվի առնելով, որ իմ տղան, լինելով ՌԴ քաղաքացի, ծառայել է ՌԴ բանակում, խնդրում եմ Ձեզ կատարել գործնական քայլեր՝ ապօրինի ձերբակալությունը հանելու իմ տղայի վրայից եւ պաշտպան կանգնելու ՌԴ քաղաքացուն ու Ձեր նախկին զինվորին։ Թախանձագին խնդրում ենք՝ ազատել մեզ դատախազ Շահինյանից եւ գործը ուղարկել մեկ այլ դատարան։ ՌԱՖԱՅԵԼ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել