Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՍՈՂԻԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉՎԵՑ

Ապրիլ 05,2001 00:00

ԱՍՈՂԻԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉՎԵՑ Էջմիածնի դատարանը վերջապես ավարտեց «ՊՆ-ի գործ», հետո «Ասողիկ Սրբազանի եւ մյուսների», ապա՝ «9-ի գործ» անվամբ հայտնի քրեական գործի դատաքննությունը։ Խոսքը ՊՆ ֆինբյուջետային վարչությունում կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող պետական դրամական միջոցների հափշտակությունների մասին էր, որին հետեւել էր վարչության պետ Մավրիկ Ավետիսյանի «ինքնասպանությունը»։ Դատաքննության ավարտին ՊՆ-ն դատարան մտավ քաղհայցով։ Ըստ մեղադրականի, Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ Արիստակեսյանը «Սեւան» հյուրանոցի մոտ ծանոթացել էր ՊՆ ֆինբյուջետային վարչության պահուստարանի պետ Իշխան Խաչատրյանի հետ ու… ոչ ավել ոչ պակաս նրանից պարտքով խնդրել նախ 4000 դոլար, ապա՝ 6000… ապա՝ Օ. Գալստյանի միջոցով՝ 250 հազար դոլար, որը «Մավրիկ Ավետիսյանի բազմաթիվ պահանջներից հետո, 3 անգամ նրան է տվել իր ձեռքով գրված պարտավորագրեր՝ ամեն անգամ փոխելով միայն ամսաթվերը, իսկ վերջին անգամ տրված պարտավորագիրը գրել է թեմի բլանկի վրա, թեմի կնիքով»։ Գործով անցնում էր եւ Համլետ Ասրյանը, որը կրկին Ի. Խաչատրյանի հետ «խաղ է արել» ՊՆ գումարների հետ հետագայում Իշխանին «Բազալտ» գործարանի փայատեր դարձնելու համար… Դատավոր Տիգրան Պետրոսյանն ամենաբարձր պատժաչափը՝ 8-ական տարի ազատազրկում (25% գույքի բռնագրավմամբ) տվեց Իշխան Խաչատրյանին եւ Համլետ Ասրյանին։ Օնիկ Գալստյանը դատապարտվեց 4 տարի, Հենրիկ Կարապետյանը՝ 6 տարի ազատազրկման։ Համաներում կիրառվեց Նինա Մարտիրոսյանի եւ Լեւոն Հարությունյանի, Մինաս Ավագյանի նկատմամբ։ Մայիս Մարգարյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, վարքի հսկողությունն էլ դրվեց Քանաքեռի ՆԳ բաժնի վրա։ Ասողիկ Սրբազանը դատարանում իրեն մեղավոր չճանաչեց։ Նա համարվեց անմեղ եւ արդարացված։ Չի բացառվում, որ Հ. Ասրյանն ու Ի. Խաչատրյանը կդիմեն վերաքննիչ դատարան, չի բացառվում, որ Ասողիկ Սրբազանն իր պատվի, արժանապատվության հայցով նույնպես մտնի դատարան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել