Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ 35-րդ համագումարի աշխատանքները կիսով չափ լուսաբանելու հնարավորություն էր տրված։

Ապրիլ 03,2001 00:00

Մասնակի սերնդափոխություն Կոմկուսում ՀԿԿ 35-րդ համագումարի աշխատանքները կիսով չափ լուսաբանելու հնարավորություն էր տրված։ Համագումարի առաջին օրը շարքային կոմունիստներից մեկը խիստ քննադատական ելույթ է ունեցել, որում մեղադրել է Լեոնիդ Հակոբյանին՝ իշխանամետության մեջ։ Ընկեր Հակոբյանին քննադատությունը դուր չի եկել եւ նա լքել է համագումարի դահլիճը։ Փաստորեն, Կենտկոմի կազմի ընտրությունների ժամանակ եւս նեղացրել են Լեոնիդ Հակոբյանին՝ ընտրելով ոչ թե ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, այլ Կենտկոմի 7 քարտուղարներից մեկը միայն։ Այսպիսով, լուրերն այն մասին, որ երիտասարդ կոմունիստ Սանատրուկ Սահակյանը ձգտում էր Կենտկոմի քարտուղար դառնալ, չափազանցված չէին. ընկեր Սահակյանը զբաղեցրեց Լեոնիդ Հակոբյանի տեղը, իսկ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Վլ. Դարբինյանը։ Կենտկոմի քարտուղար դարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը։ Լեոնիդ Հակոբյանը ժամանակին նախարարի պաշտոնից պաշտոնանկ արվելուց հետո փորձում էր ներկայացնել, որ ինքը առանձնապես հուզված չէ, որ ինքը շատ ավելի բարձր պաշտոն ունի՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար։ Հիմա նա այդ էլ չունի, իսկ նրա կուսակից Վլ. Դարբինյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց բացատրել. «Լ. Հակոբյանի նկատմամբ անվստահության խնդիր չկա։ Նա նորից ընտրվեց Կենտկոմի քարտուղար, մեր ավագ ընկերն է, մեր խորհրդատուն, դժվարին պահերին միշտ էլ կանգնած է զինվորի նման»։ Եվ ընդհանրապես, այս ամենը գնահատվեց որպես սերնդափոխության բնական ընթացք։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել