Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին

Մարտ 31,2001 00:00

ՋՈՒՐ՝ ՋՐԱՂԱՑԻՆ ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետի հիման վրա բողոք ներկայացնելու ժամկետը 3 ամիս սահմանելով, ՀՀ ԱԺ-ն զրկեց մեզ Արարատի մարզի 1999 թ. մայիս ամսվա անօրինական վճիռը բողոքարկելու, մեր խախտված, ոտնահարված իրավունքը վերականգնելու հնարավորությունից, դրանով ԱԺ-ն մեր ընտանիքի 5 անձին, այդ թվում ԼՂՀ-ում ծառայող իմ տղային թողեց անօթեւան, բանակից վերադառնալով պիտի մնա բաց երկնքի տակ։ 18 տարի համարվելով կոլտնտեսային ծխի եւ այնուհետեւ գյուղացիական տնտեսության անդամ, Արարատի մարզի դատավոր Ռազմիկ Հովհաննիսյանի թեթեւ ձեռքով խլվեց մեր տունը եւ տնամերձը, իսկ վերաքննիչ դատարանում դատավոր Ն. Տավարացյանը խաբեց մեզ, դրանից հետո միջոց չունեինք ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու համար, իսկ այժմ օրենքի արգելք… ջուր լցվեց զոռբա եւ խաբեբա Արեւիկ Ուզունյանի ջրաղացին։ Հարգելի նախագահ, կոպտորեն խախտվել է ինչպես ՀՀ քաղաքացու մեր սահմանադրական իրավունքը, այնպես էլ դատավարական իրավունքները, մենք մնացել ենք անօթեւան, մեր վճռաբեկ բողոքը գտնվում է վճռաբեկ դատարանում։ Խնդրում ենք ցուցում տալ քննարկելու, քանի որ այն ներկայացրել ենք այդ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, կամ էլ այդ օրենքը կիրարկման մեջ դնել հուլիսի 1-ից եւ հնարավորություն տալ ինչպես մեզ, այնպես էլ մեզ նման հարյուրավոր մարդկանց դիմելու վճռաբեկ դատարան՝ խախտված իրավունքները վերականգնելու համար։ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ Արարատի մարզ, Նորաշեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել