Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Մարտ 31,2001 00:00
apahovagrutyun

Օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «ՀՀ-ում ապահովագրական համակարգի եւ ապահովագրական շուկայի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի» նախագիծը։ Այդ առիթով երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության պետ Հրաչիկ Գուլյանը հանդիպեց լրագրողներին։

Ներկայումս Հայաստանում գործում են 25 ապահովագրական ընկերություններ, ինչպես նաեւ՝ Ապահովագրողների ասոցիացիա։ Բոլոր ապահովագրական ընկերությունները տարեկան հավաքում են մոտ 2 մլն դրամ ապահովավճարներ եւ նկատվում է տարեկան 25%-ի աճ։ «Սակայն եթե հաշվի առնենք, որ մեկ շնչին տրվում է, ասենք, 1 դոլար ապահովավճար, իսկ զարգացած երկրներում այդ թիվը հասնում է մինչեւ 3-4 հազար ԱՄՆ դոլարի, ապա ցուցանիշների մեծությունը մեզ մոտ շատ փոքր է։ Ապահովագրական համակարգի բացակայության պատճառով հարկ էր մշակել լիբերալ քաղաքականություն։ Ուստի 2000թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից թիվ 48 որոշմամբ հավանության արժանացավ նաեւ «ՀՀ ապահովագրական համակարգի եւ ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգը», որը կարելի էր դիտարկել որպես ապահովագրական համակարգի զարգացման նոր փուլի սկիզբ»,- նշեց նա։

Ըստ պրն Գուլյանի, ծրագիրը «կնպաստի ապահովագրական շուկայի ընթացիկ կարգավորմանը, ապահովագրական միջնորդային (բրոքերային) գործունեության նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը, ինչպես նաեւ՝ ընդհանուր ապահովագրական համակարգի կայունությանը։ Ծրագրի ռազմավարության մշակումն ու ներդրումը բաղկացած են չորս ֆունկցիոնալ բաղադրամասերից՝ ինֆորմացիոն, մեթոդոլոգիական, ապահովագրական համակարգի կայուն գործունեություն եւ հետադարձ կապերի ապահովում, որոնցից յուրաքանչյուրին կից կլինի համարժեք կառույց»։ Պրն Գուլյանը հատկապես կարեւորում է հատուկ կառույցի՝ հաշվիչ կենտրոնի ստեղծումը, որը կընդգրկի լայն պրոֆիլի մասնագետներ (տնտեսագետներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ, դեմոգրաֆներ, վիճակագիրներ, աուդիտորներ, իրավաբաններ եւ այլն), որոնք կարեւոր դեր կունենան ծրագրի ռազմավարության մշակման եւ ներդրման գործում։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031