Հետո՞ ինչ
Սիրելի տղամարդիկ, եթե ձեզ սուրճի է հրավիրել Խոյ օրիորդը, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Սակայն ձեր ինքնավստահությունը ավելի լավ է թողնեք նրա շեմքից դուրս։ Ձեզանից է կախված ամեն ինչ եւ միաժամանակ՝ ոչինչ։ Եղեք անչափ գալանտ։ Ձեզնից կպահանջվի համբերություն եւ պատրաստակամություն ցանկացած պահի հայտնվելու նրա գրկում։
Եթե օրիորդը Ցուլ է, իմացեք, որ եթե նա մի անգամ ցույց տվեց դուռը, ապա երկրորդ անգամ բախտ չի վիճակվի ներս մտնել։ Տրամադրվեք լրջության, ձեր աղջիկը պետք է պարզորոշ պատկերացնի, թե ինչ եք ակնկալում իրենից։ Ցուլերը նրբաճաշակ են եւ սիրում են ամենա-ամենան։ Թանկարժեք ռեստորանի ռոմանտիկ մթոլորտը, երաժշտությունը եւ առատ սեղանը կկրկնապատկեն ձեր հաջողության հավանականությունը։
Երկվորյակ օրիորդը նույնքան անկանխատեսելի է, որքան՝ գայթակղիչ։ Կարող եք մոռանալ ձեր «հերթապահ խոսքերը», դրանք ձեզ պետք չեն գա։ Սուրճը ընդամենը ձեզ հետ զրուցելու առիթ է, ոչ ավելին։ Եվ եթե անգամ նա հայտնվի ձեր ծնկներին, ապա միանգամայն պատահականորեն՝ տարված իր պատմությամբ։ Իսկ ձեզ պետք կգա երեւակայություն եւ հետաքրքիր պատմությունների իմացություն, որպեսզի երկար պահեք նրան այդ վիճակում։
Կարդացեք նաև
Եթե Խեցգետին կինը հրավիրել է ձեզ հյուր, նշանակում է դուք շահել եք նրա վստահությունը։ Նա ամեն ինչ ունի եւ ոչ միայն սուրճ։ Մի մոռացեք նրա սիրելի ծաղիկները։ Նա այնքա՜ն հմայիչ է, մանավանդ համեղ ընթրիքից հետո։ Նա չի կախվի ձեր պարանոցից, ընդամենը կանցկացնեք մի քանի գիշեր միասին…, իսկ հետո կհամակերպվեք։
Եթե դուք պերճաշուք տեսք ունեք եւ սրամիտ եք, հավանական է, որ Առյուծ կինը նկատի ձեզ։ Բայց չմտածեք, թե գործը գլուխ կգա մի գավաթ սուրճով։ Ստիպված կլինեք սկսել թանկարժեք նվերից, ինքնատիպ համերգից եւ ավարտել շքեղ ռեստորանով։ Բայց իմացեք, որ Առյուծները գերադասում են սիրով զբաղվել ներդաշնակ մթնոլորտում, եւ եթե դուք նրան առաջարկեք մեքենայի ետին նստատեղը, ապա ստիպված կլինեք ընդմիշտ մոռանալ նրան։
Եթե ձեզ սուրճի է հրավիրել Կույսը, ապա դա կլինի միայն սուրճ։ Չփորձեք գրավել նրա սիրտը, եթե ձեր կոշիկները չեն փայլում։ Դուք պետք է արժանի լինեք նրան։ Ստիպված կլինեք բավականին երկար արդուկել վերնաշապիկն ու սափրվել նույնիսկ օրը երկու անգամ, մինչեւ նա թույլ կտա իրեն գրկել։
Սովորական զրույցը մեկ գավաթ սուրճի շուրջ Կշեռք կնոջը այնպես է սազում, որ դուք միանգամից կհրապուրվեք։ Նա հմտորեն շրջանցում է «սուր անկյունները», նրա հետ անհնար է վիճել։ Իսկ դուք արդեն ուզում եք խոսել սիրո մասին, սակայն սպասեք ամենահարմար առիթին։
Ստանալով Կարիճ կնոջ հետ սուրճ կամ ավելի թունդ մի այլ բան խմելու համաձայնությունը, դուք այլեւս չեք հասկանա, ինքնե՞րդ եք նրան հրավիրել, թե՞ նա է ձեզ կախարդել։ Ձեր փոխհարաբերությունները կզարգանան բուռն ու կրքոտ, մինչեւ առաջին կոնֆլիկտը, որից հետո, լավագույն դեպքում, ողջ կմնա ձեզնից մեկը։
Նույնիսկ մի փորձեք «վարժեցնել» էքսցենտրիկ Աղեղնավոր լեդիին։ Նա կարող է կատակել եւ ձեզ նայել մանկան վստահող աչքերով, բայց դա դեռեւս ոչինչ չի նշանակում։ Նա զուրկ է կոմպլեքսներից, անկախ եւ ինքնուրույն է։ Եթե նա նկատել է ձեզ, ապա անպայման կվերադառնա ձեզ մոտ։
Երբ դուք կնայեք Այծեղջյուր կնոջ աչքերին եւ չեք կարողանա հայացքը փախցնել, ուրեմն դուք փայլուն կարիերա անելու հնարավորություն ձեռք կբերեք։ Նա պետք է համոզված լինի ոչ միայն ձեր սիրո, այլեւ ապագա պլանների իսկության մեջ։
Եթե ուզում եք ապշեցնել Ջրհոս կնոջը, ապա հանդիպման գնացեք վանդակավոր տաբատով եւ վճռականորեն խնդրեք սուրճի հետ մատուցել թթու վարունգ։ Բավականին համոզիչ խոսելով ֆանտաստիկ թեմաների շուրջ, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կհայտնվեք նրա անկողնում։
Դուք դարձել եք նշանակալի, թիկնեղ ու առաջադեմ։ Ձեզ թվում է, թե դուք կարող եք ամեն ինչ անել։ Այդ ժամանակ ընտանեկան արծաթե սկուտեղով ձեզ սուրճ է մատուցում քնքուշ, անհավանական կանացի, անպաշտպան ու գայթակղիչ Ձկնիկը։ Նա ճառագում է հանգստություն եւ ներդաշնակություն։ Այս քաղցր երազը կարող է հավերժ ձգվել եւ նրան մոռանալ այլեւս անհնար կլինի։ Դուք գերված եք, եւ եթե ձեզ համար թանկ է ազատությունը՝ ժամանակին կանգ առեք։
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ