Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայումս բավականին լայն քննարկման առարկա է դարձել բուհերի ընդունելության քննությունների կազմակերպմ

Մարտ 31,2001 00:00

Քվեարկությունից առաջ Ներկայումս բավականին լայն քննարկման առարկա է դարձել բուհերի ընդունելության քննությունների կազմակերպման հարցը, եւ շահագրգիռ կողմերը կարծես թե բաժանվել են երկու խմբի՝ կենտրոնացված համակարգի կողմնակիցների եւ հակառակորդների։ Յուրաքանչյուր կողմը յուրովի է հիմնավորում իր տեսակետը, սակայն չի առաջարկում մեխանիզմներ, որով հնարավոր լինի առավելագույն օբյեկտիվություն ապահովել։ Հարցի շահագրգիռ կողմերի ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ առաջարկները, որը, ոչ միայն ըստ իս, կարող է էապես նպաստել ընդունելության քննությունների անցկացման անաչառությանը եւ դիմորդների գիտելիքների օբյեկտիվ գնահատմանը։ 1. Կենտրոնացված համակարգով ընդունելության քննությունները անցկացնել բոլոր պետական եւ հավատարմագրված մասնավոր բուհերի համար՝ ապահովելով լուրջ փորձագետների անկախ հանձնախմբերի հսկողություն եւ պատասխանատվության հանձնառում։ 2. Առարկայական քննական հանձնաժողովները ձեւավորել թափանցիկ, հաշվի առնելով բուհերի, ինչպես նաեւ պատասխանատվություն ստանձնած անկախ հանձնաժողովների կարծիքը։ Որոշակի քանակությամբ գրավոր աշխատանքների ստուգման արդյունքով նախապես պարզել առաջադրված թեկնածուների պիտանիության աստիճանը՝ քննական հանձնաժողովներում ընդգրկելու համար։ 3. Բուհը եւ մասնագիտությունը դիմորդը ընտրում է միայն քննությունների ավարտից հետո։ 4. Քննությունների ընթացքում կգործի հատուկ վերահսկիչ հանձնաժողով, որը կհսկի եւ վերջում գնահատական կտա քննական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի (այդ թվում՝ նախագահի) աշխատանքի որակին։ 5. Յուրաքանչյուր առարկայից ստեղծել մ ոտ 500 համարժեք միասնական տարբերակներ եւ այն հրապարակել։ Բերված առաջարկները քննարկվել են եւ հավանության են արժանացել մի խումբ փորձառու դասախոսների կողմից։ Մեր կարծիքով, դրանք միաժամանակ հիմք կհանդիսանան մոտ ապագայում «Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի» ստեղծման համար, որի անհրաժեշտության մասին այսօր խոսում են ե՛ւ բուհերի ղեկավարները, ե՛ւ ԿԳ նախարարը։ Իսկ ընդունելության քննությունների ընթացքում գոյություն ունեցող մնացած օյինբազությունները (հուշարարություն, արտագրություն, տետրերին նշումներ անելը եւ այլն) վերացնելը զուտ ցանկության խնդիր է։ Դ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ ԱԺ-ի այս եռօրյայում թերեւս վերջնական լուծում ստանա հարցը։ Հիշեցնենք, որ քննությունները բուհերին հանձնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի առաջարկով հարցի քվեարկությունը հետաձգվել էր 15 օրով, քանի որ այն, ամենայն հավանականությամբ, տապալվելու էր։ Մինչդեռ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 83 «կողմ» ձայնով։ Ի՞նչը ստիպեց պատգամավորներին մի քանի օրում փոխել իրենց կարծիքը։ Թեեւ «Առավոտը» եւս նախագծին դեմ էր, սակայն հարկ է նկատել, որ ցանկացած նախաձեռնություն դատապարտված է տապալման, եթե դրան դեմ է ՀՀ նախագահը։ Վերջինս այս մասին լռում է, բայց հրապարակավ դժգոհում է, որ պատգամավորները ցանկացած հարց կընդունեն, եթե դրսում դա պահանջում է 150 ցույց անող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել