Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կեցցե սոցիալիզմը»,- ասում է Գ. Զյուգանովը

Մարտ 31,2001 00:00
Zyuganov

ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը երեկ մասնակցեց ՀԿԿ 35-րդ համագումարին, ողջույնի ջերմ խոսք ասաց եւ մամուլի ասուլիս տվեց։ Ներկայացնում ենք մի քանի հարցերի պատասխաններ։ Նախորդ օրը Գ. Զյուգանովը հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Ինչի՞ մասին են խոսել նախագահ Քոչարյանը եւ Գ. Զյուգանովը. «Մենք զրուցել ենք մեկ ժամ երկրի, աշխարհի իրավիճակի մասին, երկկողմանի հարաբերությունների մասին։ Ես խիստ անհանգստացած եմ այն իրողությամբ, որ տնտեսական կապերի տեմպերը թուլանում են։ Կարծում եմ, որ դարերի ընթացքում ձեւավորված տնտեսական, մշակութային, անձնական հարաբերությունները կզարգանան եւ ոչ թե հակառակը։ Խոսել ենք աշխարհում եւ Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Զրույցը հետաքրքիր էր եւ բարեկամական»։ Որքանո՞վ է իրական համարում Գ. Զյուգանովը Հայաստանի անդամակցությունը «Ռ.-Բ.»-ին։ Ըստ ՌԴ Կոմկուսի առաջնորդի՝ «աշխարհի ոչ մի երկիր առաջընթաց չի ունենա 21-րդ դարում, եթե ինքնաբավ չլինի։ Մենք Սովետական Միության շրջանակներում բացարձակ ինքնաբավ էինք։ Մենք ամեն ինչ ունեինք հաջող զարգացման համար»։

Ընկեր Զյուգանովն ուզում է, որ «Ռ.-Բ.» միությունն ուժեղանա, հզորանա, քանի որ ուրիշ ճանապարհ՝ համաշխարհային շուկա մտնելու, նախկին կորցրած շուկաները ետ վերադարձնելու, նա չի տեսնում։

Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ. «Կովկասում, Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորում հնարավոր չէ՝ առանց Ռուսաստանի մասնակցության»։ Ռուսական զորքերը Կովկասում. «Հենց որ Ռուսաստանը սկսեց Կովկասից զորքերը դուրս հանել, անմիջապես սկսվեց ապակայունացումը։ Դա ամեն ոք է հասկանում։ Եվ Չեչնիան առաջինը չէ, այլ՝ հինգերորդ պատերազմն է, եթե ժամանակին ճիշտ հետեւություններ արվեին, իրավիճակն այլ կլիներ»։ Կովկասյան տարածաշրջանի կարգավորման այլ տարբերակ Գ. Զյուգանովը չի տեսնում, քան՝ ռուսական զինված ուժերի հետ սերտ համագործակցությունը։

Գ. Զյուգանովը Հայաստանի Կոմկուսի մասին. «Ուժեղ կազմակերպություն է, լավ հեղինակություն ունի։ Սերգեյ Բադալյանը հրաշալի հիմք է դրել, պետք է այն ամրացնել եւ շարունակել։ Մենք դրանում խիստ շահագրգիռ ենք»։ ԲՑ-ների մասնավորեցման մասին. «Կորցնեք վերահսկիչ փաթեթը՝ կախված կլինեք ամբողջ աշխարհից»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031