Մարտի 29-ին երեկոյան գինի հեղվեց ՆՓԱԿ-ում՝ «Բնագիր» եռամսյա նոր գրական հանդեսի (համախմբագիրներ՝ Վիոլետ Գրիգորյան, Վահրամ Մարտիրոսյան) ծննդյան առթիվ։
Ներկա էին Ուկրաինայի դեսպան պրն Բոժկոն՝ դստեր հետ, գրողներ, նկարիչներ, մտավորականներ։ Ձայնագրիչները որսում էին Վ. Գրիգորյանի եւ Վ. Մարտիրոսյանի ամեն մի խոսքը։ «Գրողը գնում է դեպի իր ընթերցողը։ Գլուխգործոցներ մի ակնկալեք։ Հանդեսը ժամանակակից գրականության պատկերն է։ 20-70 տարեկան նոր ու հին գրողներ են ներկայացված։ Կարելի է ամսագիր տպել առանց հովանավորների։ Մեր հովանավորները նրանք ենք, ովքեր կգնեն ամսագիրը»։ Հանդեսի ինտերնետային տարբերակը այսօրվա նորագույն տեխնիկայով ընթերցողին հասանելի լինելու միջոց է։ Ամսագրում կարելի է կարդալ Վահրամ Սահակյանի, Մհեր Բեյլերյանի, Մարինե Պետրոսյանի, Վարդան Ջալոյանի, Աղասի Այվազյանի, Արփի Ոսկանյանի եւ այլոց ստեղծագործությունները։
ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ