Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԴԻՈՆ ԿԵՐԱՆ ԽՈԶԵՐԸ

Մարտ 30,2001 00:00
alaverdi

Տարիներ առաջ, երբ Ալավերդի քաղաքում կառուցվում էր «Լալվար» կինոթատրոնի շենքը, գողացված շինանյութից խույս տալու համար հսկիչը հայրենադարձ ինժեներին հավատացնում է, թե գիշերը խոզերն են կերել ցեմենտը։

Լոռեցու միամիտ կերպարը մնացել է տասնամյակների գրկում, քանզի հիմա ոչ ոքի չես կարող հավատացնել, որ 1996 թվականի փետրվարի 29-ին Ալավերդու ռադիոցանցը կերան ամենակուլ խոզերը, որի հետեւանքով Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն իր 4 քաղաքներով զրկվեց ռադիոյից։

Ալավերդու կապի հանգույցի պետ Մելիք Ապրեսյանը այդպես էլ չպատասխանեց իր մեկնաբանությամբ «ռադիոյի հաշվով» դիմողներին։

Հետագայում ասացին, թե ռադիոհանգույցը անջատված է էլեկտրաէներգիայի հսկայական գերածախսի համար, մեկ տարի անց պատճառաբանվեց, որ ցանցը անջատված է՝ եթերային նոր ռադիոընդունիչները վաճառելու համար, որոնք մեզ մոտ վաճառվում են պետականորեն սահմանված գնից 2000 դրամ հավելումով։ Հիմա էլ պարզվում է, որ թալանված են ամբողջ ռադիոցանցն ու ռադիոգծերը, որ վերականգնելու համար գումար է պետք։

Հինգ տարի առաջ աշխատող ռադիոցանցը միտումնավոր անջատելու ժամանակ Մ. Ապրեսյանը երեւի սեփական ֆինանսական վիճակը բարեկարգելու հույսն ուներ, որ մեզ զրկեց ռադիոյից, չգիտակցելով անգամ դրա ստրատեգիական նշանակությունը։

Ռադիոն վերացրին Լոռվա աշխարհից՝ կտրելով մեզ աշխարհից։ Մենք էլ չընդդիմացանք ու լռեցինք, որի հետեւանքով ամիսներ առաջ զրկվեցինք նաեւ OPT հեռուստաալիքի հաղորդումներից, դարաշեմին հայտնվելով լրատվական բլոկադայի մեջ։ Համոզված եմ, այս մասին կտեղեկանա նաեւ Լոռու մարզպետ պարոն Հ. Քոչինյանը, որպեսզի «ցավի» մեր թշվառության եւ մխիթարվի իրեն առաջինը որերորդ անգամ տեղյակ չպահելու համար։

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Պատրաստ ենք տպագրելու նաեւ հակառակ կողմի կարծիքը հարցի վերաբերյալ եւ մասնավորապես պարզաբանումը. եթե Ալավերդու ռադիոն ոչ խոզերն են կերել, ոչ կապի հանգույցի ղեկավարները, ապա՝ ո՞վ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031