Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Մարտ 30,2001 00:00
zang

Օրերս խմբագրություն էր զանգահարել Սյունիքի մարզի մի բնակիչ, որը չցանկանալով ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ «մի քանի օր առաջ Մեղրու դպրոցում օտար լեզվի օլիմպիադան էր։ Չորրորդ դասարանի աշակերտ Ռաֆայել Մարգարյանը մասնակցել է օլիմպիադային գերմաներեն լեզվից, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ Սակայն դիպլոմները հանձնելու եւ ակտեր կազմելու ժամանակ պարզվել է, որ հանձնաժողովը փոխել է իր որոշումը եւ Ռաֆայելին շնորհել չորրորդ տեղը»։ Ծնողների այն հարցին, թե ինչու են առանց որեւէ բացատրություն տալու փոխել գրաված տեղը, Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Գրիշա Մանուչարյանը պատասխանել է. «Գոհ եղեք, որ ընդհանրապես նրան որեւէ տեղ է հատկացվել։ Բոլոր տեղերը նախօրոք վաճառված էին, ուղղակի երեխայի խաթրից դուրս չգալու համար տվեցինք չորրորդ տեղը»։

Մեր այն հարցին, թե անհայտ զրուցակիցս արդյոք ունի՞ փաստարկներ, որ տեղերը «նախօրոք վաճառված են» եղել, նա ասաց. «Դե, Մեղրին միշտ էլ Ղափանի գաղութն է եղել։ Իսկ քանի որ օլիմպիադայի հիմնական կազմակերպիչներն ու օգնողները ղափանցիներն էին, բնական է, նրանք էլ պետք է տնօրինեին օլիմպիադայի ողջ ընթացքը»։

Հարցի պարզաբանման համար դիմեցինք Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Գրիշա Մանուչարյանին, որն էլ պատասխանեց, որ «մարզային օլիմպիադայում հաղթել է 8 երեխա։ 1-3-րդ տեղերին տրվել են դիպլոմներ, իսկ մնացածներին՝ որպես խրախուսական մրցանակ՝ նվերներ։ Ձեզ հասած տեղեկությունն առնվազն չարախոսների կողմից հորինված հերյուրանք է»։

Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031