Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Մարտ 30,2001 00:00
qreakan

Քննարկելով «Առավոտ» օրաթերթի 2001թ. մարտի 6-ի համարում տպագրված «Սպիդը դուրս եկավ «խոցելի խմբից» հոդվածում (ինչպես նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներում այդ հարցին նվիրված նույնաբովանդակ մյուս հրապարակումներում) արծարծված փաստերի կապակցությամբ նախապատրաստված նյութերը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում, խախտելով ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան հրամանները, իրենց մոտ բուժվող երեխայի մորից, առանց մանրակրկիտ հետազոտման, 2001թ. հունվարի 5-ին վերցվել է դոնորական արյուն, որը նույն օրը ներարկման համար բաց է թողնվել անհայտ անձի։ Եվ միայն 2001թ. հունվարի 23-ին հայտնի է դարձել, որ ինչպես բուժման համար արդյունաբերության կենտրոնում գտնվող երեխան, այնպես էլ դոնորական արյուն հանձնած նրա մայրը վարակված են մարդու իմունային անբավարարության վիրուսով (СПИД)։

Հանրապետական դատախազությունից «Առավոտին» հայտնեցին, որ հիմք ունենալով անցկացված ստուգումների արդյունքները եւ նկատի ունենալով, որ արյունաբանական կենտրոնի առանձին աշխատակիցների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար հիմքեր՝ որոշում է կայացվել վարակիչ հիվանդությունները կանխելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով սահմանված պարտադիր կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031