Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մարտ 29,2001 00:00
robert nazaryan

Երեկ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում բեմականացված շնորհանդեսին՝ բացումից հետո, շնորհակալական եւ բարեմաղթանքի խոսքերի ներքո նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը դիպլոմներ ու նվերներ հանձնեց 2000- 2001 ուստարվա Երեւանի քաղաքային առարկայական օլիմպիադայի 44 մասնակիցների։ Նրանք ստացան առաջին կարգի դիպլոմներ։ Ռ. Նազարյանն ասաց, որ երբ ինքը աշակերտ էր, օլիմպիադայում հաղթելու համար իրեն նույնպես պաշտոնապես պարգեւատրել են դիպլոմով։ Եվ հիմա, երբ նա քաղաքապետ է, մեծ պատիվ է դիպլոմով պարգեւատրել օլիմպիադայում հաղթած դպրոցականներին։ Քաղաքապետը կանխատեսեց, թե հնարավոր է, որ հենց նրանք էլ մի քանի տարի անց կառավարեն Հայաստանը։

Օլիմպիադային մասնակցել էր 164 դպրոցներից 926 աշակերտ, որից 336-ը՝ 10-րդ դասարանցիներ են, 249-ը՝ 9-րդ եւ 8-րդ, իսկ 92 աշակերտ 7-րդ դասարանցի։ Հանրակրթական դպրոցներից քաղաքապետարանը մեծ մրցանակի արժանացրեց թիվ 55 դպրոցը։ Օլիմպիադան անցկացվել էր 14 առարկաների շրջանակներում. հայոց լեզու եւ գրականություն, օտար լեզուներ, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն եւ ինֆորմատիկա։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031