Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ՞

Մարտ 29,2001 00:00
zerq sexmum

Դեռեւս փետրվարի կեսերին պետք է տեղի ունենար կրթական մի աննախադեպ խորհրդաժողով, որը պիտի ընդգրկեր ողջ համակարգը՝ մանկապարտեզից մինչեւ բուհ։ Ըստ կրթական համակարգի պատասխանատուների՝ խորհրդաժողովը լինելու էր խիստ ներկայացուցչական։ Այն իրենց ներկայությամբ պատվելու էին անձամբ ՀՀ նախագահը եւ շատ այլ պատվարժան հյուրեր։ Խորհրդաժողովն, ըստ էության, լինելու էր Կրթության զարգացման պետական ծրագրի «շնորհանդեսը»։ Այն արդեն քննարկվել է ՀՀ կառավարությունում եւ ԱԺ-ի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում։ Շուտով ծրագիրը կներկայացվի նաեւ Աժ քննարկմանն ու հաստատմանը։

Թեեւ ԿԳ նախարարությունը բավականին վաղուց է պատրաստվում այս խորհրդաժողովին, այն մինչ օրս չի կայացել։ Խորհրդաժողովի անցկացման ժամկետը պարբերաբար փոխվում է։ Պաշտոնական վարկածներից մեկն այն է, որ չեն կարողանում բավարար միջոցներ գտնել միջոցառումն ըստ արժանվույն անցկացնելու համար։ Թեպետ Կրթության զարգացման պետական ծրագիրն է ներկայացվելու՝ պետությունը դրա համար միջոցներ չունի, ինչպես հավանաբար միջոցներ չի ունենա ծրագրով նախատեսվող բարեփոխումներն իրականացնելու համար։ Համաշխարհային բանկն էր պարտավորվել ապահովել ֆինանսական աջակցությունը, եւ խորհրդաժողովի անցկացման ժամկետի հետաձգումները պայմանավորված էին խոստացված գումարների ուշացմամբ։ ՀԲ-ն արդեն տրամադրել է գումարները, բայց խորհրդաժողովի անցկացման ժամկետը դեռեւս անհայտ է։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031