Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԻՆՆ Ա, ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՆՆ Ա»

Մարտ 29,2001 00:00
Razmik Vasilyan

ՀԱԲ-ի նախկին հրամանատար Ռազմիկ Վասիլյանը վիրավորվում է նախկին բառից եւ ուղղում՝ «ՀԱԲ-ը կա՛»։

Երեկ Սամվել Բաբայանի մարտական ընկերների հավաքին Ռազմիկ Վասիլյանի խիստ յուրօրինակ ելույթը ներկայացնում ենք աննշան կրճատումներով. «Եթե պատերազմ է գնացել, մարդը հսկայական տարածքներ է գրավել՝ ռազմավար բերելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ։ Ունե՛ր։ Սամվել Բաբայանը պտի 50 հատ «Ջիփ» ունենար, 100 հատ «Ջիփ» ունենար։ Խի՞ չպտի ունենար։ Թուրքից ա գրավել, կարո՞ղ ա հային ա թալանել։ Նա մեր պատմական հողերը գրաված ասկյարների տունը առգրավել ա, ազատագրել ա, բերել ա։ Լա՛վ ա արել։ Չուզողի էլ հերն ա անիծել։ Հենց հարցը էդ կտրվածքով պետք է դրվի։ Ես որ չեմ արել՝ ճի՞շտ եմ արել գիտեք։ Էսօրվա դրությամբ ողորմություն եմ խնդրում կառավարությունից, որ իմ 3 երեխեքին պահեմ։ Սամվելը ճիշտ ա արել։ Բա թուրքինն ա, այսինքն՝ մեր պապերի՛նն ա։ Պապերինը ինքը բերել ա, հարուստ ա, լավ ա։ Խի ո՞վ ուրախ չի, ով չի ուզում, որ էսօր ամեն հայը հարստանա։ Նա սրիկա է, ուրեմն… Ես անձամբ ռազմավարի շնորհիվ էսօր կարայի տռիլիոնատեր դառնայի։ Չե՛մ արել։ Տղաներին թույլ եմ տվել՝ արել են։ Լա՛վ են արել, թող աղի պես ապրեն։ Խի՞ չպտի հարստանան… Էդ կտրվածքով պտի փաստաբանները դնեին Սամվել Բաբայանի հարցը…

Էսօր խոսում են, թե Սամվել Բաբայանը տռիլիոնատե՞ր ա՝ ուրա՛խ եմ ես, հլը երջանիկ եմ։ Տա՛ Աստված, Բաքուն գրավելուց հետո դառնա ծիծիլիոնատեր… Շատ-շատերը ստեղ, ովքեր իրոք առաջին ծիծեռնակներից են՝ պետք է հիշեն, որ Սամվել Բաբայանն էն անձնավորությունն էր, որ դեռ 88 թվականին գիշեր-ցերեկ իմ կոկորդը բռնած ինձ խեղդում էր՝ որսորդական հրացան ու որսորդական փամփուշտ էր Արցախ կրում գաղտնի ձեւով… Զենքը տալիս էի՝ մեկ էլ շաբաթվա վերջին Սամվել Բաբայանը նորից շտաբում խեղդում էր ինձի՝ ասում էր. «Զե՛նք պտի տաս»։ Արա՛, ասում եմ, հորդ Աստծուն մեռնեմ, կարո՞ղ ա գիտես Տուլայի գործարանը իմ մոտ ա։ Ասում էր՝ «Չէ, պտի տաս»… Իսկ նման մարդը ո՞նց կարող ա հանցագործ լինի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031