Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԽՏԱՎՈՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

Մարտ 28,2001 00:00
ymbshamart

Ըմբշամարտի հայկական դպրոցի երախտավոր Բենիկ Շաքարյանի առաջին պատանեկան հուշամրցաշարն անցկացվեց մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզադահլիճում։

Նրա անվան հետ են կապվում հայկական ըմբշամարտի վերջին մեկուկես-երկու տասնամյակներում ձեռք բերված նվաճումները, երբ Բենիկ Շաքարյանը զբաղեցնում էր մարզաձեւի պետական մարզչի դժվարին պաշտոնը։ Երեւանի եւ հանրապետության ինը մարզերի 118 ազատոճային ըմբիշներ մասնակցեցին մրցումներին, որը նախաձեռնել էին անվանի մարզչի սաները։ Մրցագորգում ծավալված հետաքրքիր գոտեմարտերին հետեւում էին նաեւ Բ. Շաքարյանի այրին՝ տիկին Սիլվան, որդին՝ Վահանը, մարզաձեւի վետերաններ, ըմբշամարտի երախտավորներ, մասնագետի գործընկերներ։

Գլխավոր մրցանակը խաղարկվեց 63 կգ քաշային կարգում, որում հանդես է եկել Բենիկ Շաքարյանը։ Այն հանձնվեց վանաձորցի Վաչիկ Հովսեփյանին։ Ի դեպ, Վաչիկը ստացավ նաեւ լավագույն տեխնիկա ցուցադրելու համար սահմանված հատուկ մրցանակը, որը սահմանել էր Բ. Շաքարյանի սան, վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ, Նոր Նորք համայնքի թիվ 1 մասնագիտացված ՄԴ-ի տնօրեն Սլավիկ Միքայելյանը, որն էլ ըստ էության այս մրցաշարի գլխավոր կազմակերպիչն էր։ Բազմաթիվ մրցանակներ էր սահմանել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիան, որոնք հանձնվեցին արժանավորներին։ Իսկ ՀՄԼՖ-ի հատուկ մրցանակին արժանացավ 50 կգ քաշային, ՕՀՀՈՒ-ի սան Զավեն Երանոսյանը։ Մրցաշարն ի հայտ բերեց պատանի ըմբիշների, որոնք հետագայում ի վիճակի են համալրելու մեր գլխավոր հավաքականները։ Մասնավորապես, աչքի ընկան Հարություն Ենոքյանը (69 կգ), Ռաֆիկ Գոլեցյանը (76) եւ ուրիշներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031