Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐԸ, ԽՄԻՉՔՆ ՈՒ ԴՈՒՔ

Մարտ 28,2001 00:00
hamasteghutyun

Ուզում եք ստուգել, թե որքանո՞վ եք համապատասխանում կենդանակերպի Ձեր նշանին: Եթե այո, ապա խորհուրդ ենք տալիս Ձեր նախասիրությունները համեմատել ստորեւ բերված ոգելից խմիչքների եւ դրանց համապատասխան խորտիկների հետ…

Խոյեր– Ձեզնից շատերն են սիրում խմել՝ նախապատվությունը տալով օղուն՝ կծու կերակրատեսակների ու համեմունքների հետ միասին։

Ցուլեր– Դուք գիտեք համի արժեքը, խմում եք հաճույքի համար՝ նախընտրելով գարեջուրը՝ համեղ ու բազմատեսակ կերակրի առատությամբ։

Երկվորյակներ– Խմիչքի հարցում կոսմոպոլիտ եք, սակայն, այնուամենայնիվ նախընտրելի է շամպայնը՝ թեթեւ խորտիկների ու անուշեղենի առկայությամբ։

Խեցգետիններ– Այնքան էլ չեք սիրում խմել, սակայն ջերմ ընկերական մթնոլորտում նախընտրությունը տալիս եք գինուն եւ ավանդական ազգային խոհանոցին։

Առյուծներ– Այ, այստեղ պարադոքս է։ Ձեզնից շատերը սկզբում հաճույք են ստանում ալկոհոլից, իսկ հետո ոչինչ չեն հիշում։ Կարմիր գինին ու դելիկատեսները արքային վայել նախապատվությունն է։

Կույսեր– Նշանին համապատասխան, դուք գերադասում եք տարբեր տեսակի թուրմեր ու բալզամներ, կարեւորը, որ առատ լինեն օգտակար ու համեղ սալաթները։

Կշեռքներ– Անտարբեր չեք կոնյակի նկատմամբ, սակայն նախընտրելի է լիկյորը՝ ընկույզի ու շոկոլադի գերակշռությամբ՝ քաղցրավենիքով։

Կարիճներ– Դուք ավելի լավ է չխմեք, առանց այդ էլ Ձեր մագնիսային հայացքը գայթակղում է, սակայն խմելուց էլ նախընտրում եք էկզոտիկ թուրմեր՝ սնկով կերակրատեսակների հետ։

Աղեղնավորներ– Այ, դուք իսկական թամադա եք՝ ուրախ ու սրամիտ։ Ցանկացած խմիչք Ձեզ համար է, սակայն ծանրակշիռ կոնյակն ու ձկնային խորտիկներն առավել նախընտրելի են։

Այծեղջյուրներ– Դուք խմում եք զուսպ եւ պաշտոնական առիթներով, չնայած խմելուց հետո բացառված չեն նաեւ էմոցիոնալ բռնկումները։ Գերադասում եք վիսկի ու ջին՝ ապխտած մսեղենով։

Ջրհոսներ– Միակ նշանը, որ խմիչքի հետ հազվադեպ է լուրջ բարդություններ ունենում։ Օգտագործում է ամեն ինչ, նախընտրում տարբեր տեսակի կոկտեյլներ՝ թթվով ու աղածոներով։

Ձկներ– Զգացմունքային ապրումները խմիչքով խեղդելու հակված Ձկները նախընտրում են թանձր ու թունդ խմիչքներ՝ սպիրտ, բրենդի, կագոր եւ անպայման խոզի մսով կերակրատեսակների հետ։

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031