Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ

Մարտ 28,2001 00:00
dat

«Առավոտը» մեկ անգամ արդեն անդրադարձել է (16.02.2001թ.) քաղաքացուհի Ցողիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու խնդրին (Ց. Վարդանյանն աշխատում էր ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնի կենսաթոշակների նշանակման բաժնում)։ Ց. Վարդանյանը «Առավոտին» հասցեագրած դիմում-բողոքում նշել էր, որ իրեն եւ էլի մի քանիսին կենտրոնի նորանշանակ տնօրենը պահանջել էր աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ նրանց փոխարեն աշխատանքի էր ընդունել իր ազգականներին։ Աշխատանքից ազատվելուց մոտ մեկուկես ամիս հետո Ց. Վարդանյանը փորձում է դատարանի միջոցով «արդարություն գտնել» եւ մեծ ակնկալիքներով հայց է ներկայացնում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան։ Դատարանը (դատավոր՝ Կարեն Ստեփանյան), որքան էլ տարօրինակ է, 4 նիստ գումարելուց հետո վճռում է հայցը հայցային վաղեմության ժամկետի լրանալու հիմքով մերժել։ Երբ փորձեցինք դատավոր Կ. Ստեփանյանից հարցնել, թե արդյոք հնարավո՞ր է, որ նման վճիռ կայացվի, այն էլ 4 նիստ գումարելուց հետո, նա հայտնեց, որ այն, ինչ վճռվել է՝ «օրենքով սահմանված կարգով է վճռվել»։

Ըստ դատավորի, գործը քննվել է «բազմակողմանի»։ Երբ փորձեցի երկրորդ անգամ նույն հարցը տալ, Կ. Ստեփանյանը, որքան էլ զարմանալի է, ասաց. «Ես չեմ ուզում ձեզ հետ նման հարց քննարկել»,- եւ դրեց լսափողը։ Տարօրինակ է, էլ ումից կարող է լրագրողը ճիշտ տեղեկություն ստանալ, եթե ոչ համապատասխան սուբյեկտից։ Տեղեկացնենք, որ Ց. Վարդանյանի գործը այժմ գտնվում վերաքննիչ դատարանում։

Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031