Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն չի գործուղել

Մարտ 28,2001 00:00
vrastan adrbejan

Գերմանիայի Բունդեստագի եւ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ մարտի 27-28-ը այս երկրում տեղի է ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում։ Վերջինիս մասնակիցները, որ ներկայացնում են այս երեք երկրների խորհրդարանները, քննարկելու են «Քաղաքացիական հասարակություն եւ պետական խնդիրները ճգնաժամերի վերացման գործում», «Գերմանիա-Անդրկովկաս հարաբերություններ», «Միջազգային խաղաղարար առաքելության համար քաղաքացիական անձնակազմի պատրաստում» եւ նմանատիպ այլ հարցեր։

Այդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Գերմանիա են մեկնել Ադրբեջանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների ավելի քան ներկայացուցչական պատվիրակություններ։ Այսպես, Վրաստանի խորհրդարանը Գերմանիայում ներկայացնելու են արտաքին հարաբերությունների, պաշտպանության հանձնաժողովների նախագահները, Ադրբեջանինը՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցության գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահը։

Մինչդեռ Հայաստանից մեկնել է միայն ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Այս փաստն ավելի քան տարօրինակ թվաց նախ այն իմաստով, որ վերջինս ոչ միայն ԱԺ որեւէ հանձնաժողովի նախագահ չէ, այլեւ օրենսդիր մարմնում հեռու է մեծամասնություն կազմող խմբակցություն համարվելուց։ Ավելին, այս հարցում, ըստ էության, խաղից դուրս վիճակում է հայտնվել ոչ միայն ԱԺ-ն ընդհանրապես, այլեւ խորհրդարանում գործող, այսպես կոչված, «Հայ- գերմանական» բարեկամության խումբը, որը ղեկավարում է Հրանուշ Հակոբյանը։

«Որքան ինձ հայտնի է, այդ հանդիպմանը մասնակցելու համար անձնական հրավեր են ստացել Արթուր Բաղդասարյանը եւ Վիկտոր Դալլաքյանը (վերջինս, ի դեպ, այդպես էլ Գերմանիա չի մեկնել-խմբ.)։ Սա զուտ անձնական կամ, գուցե, կուսակցական ճանապարհով ստացված հրավեր է եղել։ Բայց օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ, ցավոք, շատ արատավոր աշխատաոճ կա ՀՀ-ում տարբեր դեսպանատների ու քաղաքական գործիչների հարաբերությունների իմաստով։ Ժամանակ առ ժամանակ դեսպանատները քաղաքական գործիչներին՝ իբրեւ պատգամավոր, հրավիրում են մասնակցելու այս կամ այն միջոցառմանը՝ շրջանցելով համապատասխան կառույցները՝ տվյալ դեպքում ԱԺ-ն կամ ԱԳՆ-ն»,- նկատեց պարոն Թորոսյանը։ Նա նաեւ ընդգծեց, թե կան մարդիկ՝ հաճախ դեսպանություններ, որոնք հասկանալի պատճառներով ինչ-ինչ միջոցառումների մասնակցելու համար հրավերներ են ուղարկում ոչ ամենապատրաստված մարդկանց։ «Կան դեսպաններ, որոնք աշխատել են աֆրիկաներում եւ նույն կերպ փորձում են մեզ հետ աշխատել։ Դա պետք է թույլ չտալ»,- ասաց պարոն Թորոսյանը։

Հասկանալի է, որ տվյալ դեպքում առկա է առանձին պետությունների կողմից առանձին եւ վստահելի պատգամավորների կամ քաղաքական գործիչների միջոցով Հայաստանում որոշակի գործունեություն ծավալելու փաստ: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահը Գերմանիա է մեկնել ներկայացնելու ՀՀ օրենսդիր մարմինը՝ առանց դրա լիազորությունն ունենալու։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031