Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ

Մարտ 27,2001 00:00
genetika

Երբ պետության մեջ ամայանում է ընդդիմադիր դաշտը, երբ իշխանությունը գործում է առանց ակնհայտ գաղափարախոսության, երբ արտաքին ուժերն են ձեւավորում քո ապրելու իրավունքը, երբ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ազգի մերօրյա պետության նախագահը Բեթղեհեմում՝ Քրիստոսի ծննդավայրում, ի լուր աշխարհի հայտարարում է՝ «Երկու օր էլ մնամ, ես էլ հավատացյալ կդառնամ», երբ աշխարհի տերերը մեզ պարտադրելով իրենց աշխարհընկալումը, մեծագույն հաջողությամբ հայ ազգի նկատմամբ իրականացնում են ցեղասպանության քաղաքակիրթ տեխնոլոգիաները, երբ մերօրյա կոմսոմոլները՝ երիտասարդական կազմակերպության պատանի ղեկավարները, չճանաչելով մերօրյա հերոսներին, Եռաբլուրում իրենց հասակակիցների շիրիմի մոտ 5 ստանալու ակնկալիքով գովերգում են գրքերից սերտած դարասկզբի հերոսներին՝ Անդրանիկին, Դրոյին, երբ երեխան երեխա է ծնում, երբ մարդը վաճառում է Աստծո տունը՝ իր մարմինը, եւս մեկ օր ապրելու ակնկալիքով, իսկ հեթանոս վարքը հազարամյակների խորքից հառնում է ինչպես մարդ-Աստծուց մարդ-գազան կերտող ննջեցյալ հրեշ, երբ մարմինը անգթորեն լափում է հոգին, երբ իշխանավորը չի գիտակցում, որ ներկայիս բոլոր խնդիրները մեկ նպատակի՝ հայ ազգի ներհայեցման եւ ինքնաբացահայտման համար է, այս ամենը գուժում է, որ բանական ճգնաժամը տեղը զիջել է կենսաբանական գենետիկ ճգնաժամին։

Ս. ԲԵԿԹԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031