Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱԳԻՐԸ ՆԱԵՎ ԿՏՐՈՆ Է

Մարտ 27,2001 00:00
grel

Օրերս խմբագրությունը բողոք ստացավ, որտեղ նամակագիրը խնդրում էր «Առավոտին» գտնել իր հարցի պատասխանը։ Քաղաքացին գրել էր, որ անձնագիր ստանալու համար իրեն տեղեկանք է պետք եղել, որի համար ինքը դիմել է անձնագրի եւ վիզաների վարչությանը պատկանող «Հասցեների բյուրո»։ Այստեղ տեղեկանք ստանալու համար քաղաքացին վճարել է 1000 դրամ, եւ կատարած վճարման դիմաց իրեն կտրոն չեն տվել։ Քաղաքացու այն հարցերին, թե ո՞վ է սահմանել այդ գումարի չափը, եւ ո՞ւր է գնում տեղեկանքի դիմաց կատարած վճարը, վերը նշված գրասենյակի աշխատակիցը չի ցանկացել պատասխանել։

Այցելեցինք «Հասցեների բյուրո»՝ տեղեկություն ստանալու ակնկալիքով։ Սակայն աշխատակիցները հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել։ Նրանք ասացին, որ մեր հարցերին իրավասու է պատասխանել ՆԳՆ լրատվական ծառայությունը։ ՆԳՆ Լրատվական ծառայության վարչության պետ Արտակ Վարդազարյանը տեղեկացրեց, որ վճարովի տեղեկանքը եւ գումարի չափը որոշել է կառավարությունը եւ, որ քաղաքացիների վճարած գումարները գնում են պետբյուջե։ Իսկ քաղաքացին վճարման դիմաց կտրոն չի ստացել այն պատճառով, որ «Հասցեների բյուրոյի» տեղեկագրերը հաշվառված են եւ «…ինքնըստինքյան կտրոնի դեր են տանում, քանի որ բոլոր տեղեկանքները համարակալված են, եւ ոչ ոք չի կարող գումարը դնել իր գրպանը»։ Նաեւ ավելացրեց, որ եթե քաղաքացին գումարը վճարեր բանկում, ապա կստանար կտրոն, որի հիման վրա էլ նրան կտրվեր տեղեկանք։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031