Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՅԱ՞ՆՔՍ ՊԱՏՄԵՄ»

Մարտ 27,2001 00:00
Haykakan aviauxiner

Բնավ չէի պատկերացնում, որ հայրենի քաղաքացիական ավիացիայում, ինչպես մեր կյանքի շատ ոլորտներում, կարող է տիրել թափթփվածություն ու անպատասխանատվություն, ինչպիսին տեսա ու որոնց «զոհը» դարձա վերջերս Սանկտ Պետերբուրգից վերադառնալիս։

Ապարանի ակադեմիական դպրոցի երկու աշակերտների ուղեկցել էի այնտեղի լավագույն դպրոցների համակարգչային տեխնոլոգիաներին ծանոթանալու, փորձի փոխանակում կատարելու։ Մեզ հետ էին նաեւ Երեւանի դպրոցներից մեկի երկու աշակերտներ եւ ուսուցչուհին։ Մեկշաբաթյա գործուղումից հետո, մարտի 3-ին, Սանկտ Պետերբուրգից պետք է վերադառնայինք Երեւան։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության 976 ուղերթի ինքնաթիռը պետք է թռչեր ժամը 15։15-ին, սակայն հաղորդեցին, որ տեխնիկական պատճառներով թռիչքը հետաձգվում է մինչեւ 23։50։ Ճարներս ինչ՝ պիտի սպասեինք։ Վերջապես Երեւանից ժամանեց օդանավը։ Էլի երեք ժամ սպասեցինք։ Թե ինչ վիճակում էին 80 ուղեւորները, նրանց թվում՝ դպրոցականները, դժվար չէ պատկերացնել։ Զայրացած ու բորբոքված ուղեւորները, երբ դիմում էին ընկերության ներկայացուցիչ ոմն Հայկազի, սա, ուսերը թոթվելով, անտարբեր նետում էր՝ «կյա՞նքս պատմեմ, ինչ է»։ Այսինքն՝ շատ սովորական մի բան ընկերության աշխատանքում։

ԳՐԻԳՈՐ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Ապարանի ակադեմիական դպրոցի ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031