Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Մարտ 27,2001 00:00
Koch

«Տարածքների պաշտպանները»

Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ բանակցություններն ու դրանց հասարակական արձագանքները ակնհայտ են դարձնում, որ արտաքին ուժերը մեզ պարտադրում են ազատագրված հայրենի տարածքների հանձնում, իսկ հայությունն, իր ընդհանրության մեջ, համակված է կրավորական հոգեվիճակով եւ թշնամու ու աշխարհի հետ չի խոսում ռազմադաշտում հաջողության հասած ժողովրդի դիրքերից։

Իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ պահանջում է ազգային ներուժի կենտրոնացում։

Մենք պատրաստակամ ենք աջակցել Հայաստանի իշխանություններին վերոհիշյալ խնդիրների իրականացման գործում եւ, միաժամանակ, հաստատակամ ենք՝ իշխանության պարտվողական կեցվածքի դեպքում, իր հանդեպ լինել արմատական ընդդիմության դիրքերում։

Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժանելի մասն են, Հայաստան պետության համար ունեն ռազմավարական անգնահատելի նշանակություն ու երբե՛ք սակարկման ենթակա չեն։

Հայտարարությունը ստորագրել են՝ Ռաֆայել Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Էդուարդ Սիմոնյանցը, Վալերի Բալայանը, Տիգրան Կյուրեղյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Լեւոն Գալստյանը, Գեղամ Բաղդասարյանը

Երկրապահները

Հարցի լուծումը հնարավոր են համարում.

– ԼՂՀ հարցի վերջնական կարգավորումը նրա անկախության ճանաչման միջոցով՝ ապահովելով ընդհանուր սահման Հայաստանի հետ,

– ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում Հայաստանի Հանրապետության որեւէ տարածք բանակցային քննարկման առարկա լինելը բացառելով,

– ամրագրելով Երկրապահի դերը Հայաստանում եւ Արցախում հաստատված խաղաղության գործում, եւ միեւնույն ժամանակ անհեթեթ համարելով խաղաղությանը սպառնացող պատերազմը վերսկսելու կոչերը, հայտարարում է, որ ԵԿՄ-ն պատրաստ է պաշտպանել հայ ժողովրդի զոհերի եւ զրկանքների գնով ձեռք բերված նվաճումները։

«Ժողովրդավարական Հայրենիքը»

1. ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում երբեւիցե քննարկման առարկա չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության տարածքը։

2. Հայաստանի տարածքով հանրապետության վերահսկողությունից դուրս հաղորդակցության համակարգի ստեղծումը ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։

3. Որեւէ իշխանության կողմից նմանատիպ փաստաթղթի ընդունումը դիտվելու է որպես Հայաստանի պետականության դեմ ուղղված հանցագործություն եւ պետական դավաճանություն։

4. Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր է միայն օրվա իշխանությունների հեռացման եւ նոր օրինական իշխանությունների ձեւավորման արդյունքում։

Հայտարարությունները ներկայացվում են կրճատումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031