Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՇԽԱՏԱՈՃ

Մարտ 24,2001 00:00
ashakert

Երեկվա «Առավոտում» տպագրվել էր «Ինչ արեցի որ, մուշտի տվի» լուրը, որտեղ նշված էր, որ Մայակովսկու անվան դպրոցի ուսուցիչներից մեկը մարմնական վնասվածք էր հասցրել 7-րդ դասարանի աշակերտ Ա. Գ.-ին, ինչի համար հրավիրվել էր ՆԳ բաժին եւ բացատրություններ վերցնելուց հետո բաց էր թողնվել։ Այս դեպքի մանրամասները որոշեցինք ճշտել դպրոցի տնօրեն Գ. Մկրտչյանից։ Թեեւ տիկին Մկրտչյանը խնդրեց այս մասին ոչինչ չհրապարակել, պատճառաբանելով, թե «դա դպրոցի ներքին խոհանոցն է», բայց որքան էլ որ զարմանալի է, ինքը պատրաստել էր հերքում, որը հրապարակել ցանկանում էր։ Իսկ հերքվում էր միայն այն, որ ուսուցիչը տնօրենի հորեղբոր որդին է։ Տնօրենի ներկայացմամբ՝ դպրոցում կատարվել է մանկավարժական անթույլատրելի դեպք. պարզապես սկսնակ՝ ընդամենը մեկ տարվա փորձ ունեցող ուսուցիչը բարկացել է երեխաների վրա վատ պահվածքի համար, ափերից դուրս է եկել եւ փայտով հարվածել երեխաներից մեկին։ Դեպքից հետո երեխայի ծնողները գրավոր դիմում-բողոք են ներկայացրել։ Դպրոցի մանկավարժական խորհրդի հետ դեպքը քննարկելուց հետո որոշվել է աշխատանքից ազատել այդ ուսուցչին։

Հետաքրքիր է, որ միջադեպից հետո 7-րդ դասարանցիները եւս իրենց վատ պահվածքի համար դպրոցի տնօրինության կողմից գրավոր խիստ նկատողություն են ստացել։

Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031