Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՄ

Մարտ 24,2001 00:00
grel

«Գրողական դավերի հետեւանքները» հրապարակման («Առավոտ», 23.03.2001)

Հերթական անգամ գրական միջակությունը ցույց տվեց իր անդեմ սփաթը։ Ամենուր վխտացող այս տեսակի մտքով միայն կանցներ, 30-ականների դասերը սերտած, հերձել բանաստեղծությունը, կոնտեքստից պոկել մի տող ու վայնասուն կապել։

Ի՞նչ է պատահել, պարապ-սարապ հերձողներ ու հերձվածողներ. տպագրվել է ընդամենը մի բանաստեղծություն, ոչ մի ԳՄ կոլեգիայի նիստ չի եղել, ինչպես սխալմամբ նշվել է, այլ եղել է «ԳԹ» հերթական համարի քննարկում, որտեղ ես պնդել եմ, որ այդ բանաստեղծությունը պետք է տպագրվի, քանի որ այն ոչ մի հետին միտք չի պարունակում՝ ի հեճուկս նախանձախնդիր գրչակների, որոնք չեն կարողանում «մարսել» Վիոլետի պետմրցանակը, յուրաքանչյուր համարձակ միտք, արտերկրի հրավերները… Ամենուր կեղտ փնտրողների այս հոտը հիմա էլ որոշեց փորփրել զոհվածների հարազատների վերքերը։ Միայն մեզանում կարելի է հանդիպել գրական միջակության այս տեսակին, որն անգամ մարդկային ողբերգության վրա իր նախանձի բավարարումն է փնտրում։

Ոչինչ էլ չի եղել. գոնե այնքան պարկեշտություն ունեցեք, որ հարգեք զոհվածներին ու հանգիստ թողնեք ողջերին։

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Գրական թերթի» պատասխանատու քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031