Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ»

Մարտ 24,2001 00:00
Aram Sargsyan

Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցություններին այսօր հուզում է էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը։ Նրանք երեկ հավաքվել էին ՀԴԿ գրասենյակում։ «Մենք մեկ հարց լուծելու համար ենք միավորվել։ Այս բոլոր կազմակերպությունները նպատակ ունեն չեղյալ հայտարարել այս մրցույթը, որովհետեւ նրա պայմանները, մեր բոլորիս կարծիքով, բավարար չեն եւ առաջին հերթին խաթարելու են մեր ազգային անվտանգությունը, մեր տնտեսական անկախությունը եւ, ինչու չէ, քաղաքական»,- ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

ՀԺԿ ներկայացուցիչ Արամայիս Բարսեղյանը դատապարտելով այդ գործընթացը, կարծիք հայտնեց, որ դա ոչ միայն մեծ հարված է սոցիալապես անապահով խավերին (քանի որ բարձրանալու է էներգիայի սակագինը), այլեւ լուրջ վտանգ՝ մեր արտադրությանը։ Պրն Բարսեղյանի կարծիքով, կառավարությունը կրակի հետ է խաղ անում եւ «բոլորիս գլուխը դնում է հարվածի տակ»։ Ըստ Արշակ Սադոյանի, եթե չկարողանան նպատակին հասնել, վերջին քայլը կլինի ժողովրդին դիմելը (հանրահավաք կազմակերպելու համար)։ Ա. Սադոյանը վստահ է, որ պետության հաջորդ հանցագործ քայլը լինելու է Սեւան-Հրազդան կասկադի սեփականաշնորհումը։

Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031