Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՄԻՆԻՄԱԼ ԾԱԽՍԵՐՈՎ ՔԱՂԵԼ ՄԱՔՍԻՄԱԼ ՕԳՈՒՏ

Մարտ 22,2001 00:00
Herahaxordakcutyun

Երեկ «Անի» հյուրանոցում Էլեկտրակապի միջազգային միության (ITV), Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ՝ կազմակերպվել էր «Գնագոյացում հաճախության օգտագործման համար» թեմայով տարածաշրջանային սեմինար։

Սեմինարին մասնակցում էին Լատվիայի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների ռադիոհաղորդակցության եւ հեռահաղորդակցության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ազգային սպեկտորի կառավարման հիմունքները՝ ֆինանսավորումը, գնագոյացման հարցերը, գործունեությունը եւ ռեսուրսները։

Ըստ Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի բյուրոյի խորհրդատու Ալբերտ Նալբանդյանի՝ «Հեռուստահաղորդակցությունը եւ ռադիոհաղորդակցությունը անգնահատելի դեր են կատարում մեր իրականության մեջ, ուստի Հայաստանի հիմնական խնդիրն է տեղական գները միջազգայնացնել։ Հիմա մեր գերխնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի երկրի ամեն բնակչին հնարավորություն ընձեռվի օգտվել էլեկտրակապից, հետեւաբար, տեղեկատվություն ստանալ նաեւ զանգվածային լրատվության միջոցներից։

Ցանկացած ռադիոհաղորդակցության միջոց փորձում է մինիմալ ծախսերի միջոցով քաղել մաքսիմալ օգուտ։ Դա կնպաստի ռադիոհանգույցի ծանրաբեռնվածության թեթեւացմանը։ Իսկ ինչ վերաբերում է գներին, նշեմ, որ դրանք պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով տվյալ երկրի օրենսդրությունը, ազգային շահերը, ռադիո եւ հեռահաղորդակցության տարածման չափերը»։

Տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է ստեղծել համաշխարհային ինֆորմացիոն կապի ծառայություն, որի հիմնամասը կլինի ռադիոհաղորդակցությունը։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031