Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Երեւանի տնտեսագիտության ինստիտուտում կայացավ «ՀՀ նախագահի

Մարտ 22,2001 00:00

Կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվեց Երեկ Երեւանի տնտեսագիտության ինստիտուտում կայացավ «ՀՀ նախագահի անկեղծ հանդիպումը ուսանողների հետ» բեմականացումը, որի լուսաբանման հաճույքից «Առավոտը» զրկված էր։ Քիչ էր մնում լուսանկարային այս ռեպորտաժն էլ ձախողվեր։ ՀՀ նախագահի թիկնապահը խիստ տոնով հրահանգեց՝ «Իրավունք չունե՛ք նկարեք»։ Երբ երիտասարդից պահանջեցինքներկայացնել փաստաթղթերը եւ ասել, թե ո՞ր օրենքով է լրագրողին արգելվում լուսանկարել, մեկ այլ թիկնապահ միջամտեց. «Թող նկարի, այ մարդ, հարց չկա»։ Դահլիճի մուտքը հսկող երիտասարդները ներս չէին թողնում նրանց, ում անունն այս ցուցակներում չկար։ Բնականաբար, «Առավոտը» վերջիններիս թվում էր, քանի որ ՀՀ նախագահի աշխատակազմից էին ուղարկել լրագրողների ցուցակը։ Թեեւ ինստիտոտի ռեկտորը նեղացել էր, որ գրել էինք, թե ուսանողներին հատուկ պատրաստել էին այս հանդիպման համար, բայց հնարավորություն չընձեռեց անձամբ դատել հանդիպման անկեղծության մասին՝ արդարանալով, թե ինքը կապ չունի ցուցակների հետ։ Դահլիճի առջեւ հավաքված ուսանողները հուսահատ հեռանում էին՝ համոզված, որ բոլորին չէ տրված ՀՀ նախագահի հետ անկեղծ զրույցի երջանկությունը։ ՀՀ նախագահի ժամանումից ընդամենը տասը րոպե առաջ են վերանորոգում բուհի դուռը եւ ավլում դիմացի հարթակը։ Ափսոս միայն, որ այս տատիկի «գործը չկպավ»։ Հուսով էր, որ ՀՀ նախագահն իրեն ողորմություն կտա, բայց վերջինիս անվտանգության ծառայության աշխատակիցները «չեզոքացրին» տատին. նա եւս ՀՀ նախագահի հետ անկեղծ հանդիպման «պատրաստ» չէր։ «Միշտ պատրաստ» վիճակում էին նախագահին սրտատրոփ սպասող ԿԳ նախարարն ու ինստիտուտի ռեկտորը։ Նրանք իրենց դերը հավանաբար լավ էին սերտել, քանի որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու իրավունք ստացան՝ ի տարբերություն դասախոսների։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել