Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԼԻՆԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Մարտ 21,2001 00:00
yerevan

Փորձագետների հավաստմամբ, յուրաքանչյուր կառուցվող փողոց ունի 5-6 տարի ծառայելու երաշխիք։ Մայրաքաղաքի փողոցները մոտավորապես 15 տարի չեն բարեկարգվել։ Եթե որոշակի բարեկարգման աշխատանքներ տարվել են, ապա դա կրել է մասնակի, նախընտրական բնույթ՝ տվյալ թաղի «պուզատին» այդպես էր իրականացնում իր PR-ը։ Իսկ եթե տվյալ շրջանում հաջորդ տարի բարեկարգման աշխատանքները կրկնվել են, ապա դրա պատճառը կամ անորակ շինանյութերն են եղել, կամ բանվորների անբարեխիղճ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, կամ էլ «բարերարը» չի ընտրվել։ Իսկ մենք շարունակում ենք անձրեւոտ ու ցեխոտ օրերին թռչել մայթերում ու փողոցներում գոյացած ջրափոսերի վրայով։ Որքան փոսերը մեծանում են, այնքան «փաղաքշական» են դառնում մեր խոսքերը։ Քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարական վարչության պետ Աշոտ Սարգսյանը նշեց, որ «ամեն տարի պահանջվում է 3%-ի չափով իրականացնել փողոցի նորոգումները։ Բայց այդ ծավալների համար ֆինանսավորում երկար տարիներ չի նախատեսվել»։ Այս տարի, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ծրագրավորվել է անցկացնել փուլային վերանորոգման աշխատանքներ՝ ամբողջ քաղաքի տարածքով։ Առաջին փուլում իրականացվելու են փոսային նորոգումներ, երկրորդում կատարվելու են մնացած կիսատ-պռատ ճեղքային աշխատանքները, երրորդում լինելու են ձմռան նախապատրաստական աշխատանքները, այսինքն, կատարվելու են շտկվող աշխատանքներ։

Քաղաքային նշանակության փողոցների բարեկարգումը կատարում է քաղաքապետարանը, իսկ համայնքայիններինը՝ համայնքները։ Քաղաքապետարանը բարեկարգման ծրագրի համար նախատեսում է 100 մլն դրամ։ Քանի որ քաղաքապետարանը բյուջե չունի, գումարները հայթայթելու են լավ ընկերները, բարերարներն ու «Երեւան» հիմնադրամը։

Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031