Լրահոս
Օրվա լրահոսը

«Թելադրված է դրսից եւ ընդունված՝ ներսից»

Մարտ 21,2001 00:00
canc

Մոտ օրերս ամերիկյան AES ֆիրմային են վաճառվելու էլեկտրաէներգիայի համակարգի 4 բաշխիչ ցանցերը։ Այդ հանգամանքը խիստ անհանգստացնում է «Ազգային համաձայնության ճակատի» հակակոռուպցիոն հանձնախմբին։

Վերջինս գտնում է, որ դա պետական հանցագործություն է, ինչը մեր ազգային շահերին հասցնում է անուղղելի վնաս։

ՀՀ էլեկտրաէներգիայի համակարգի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ երեկ լրագրողների հետ իրենց մտահոգությունը կիսեցին «Ազգային համաձայնության ճակատի» անդամները։ Ըստ նրանց, ՀՀ-ում կատարված գրեթե բոլոր «տխրահռչակ իրադարձությունները» (1992-94թթ. առաջին «էներգետիկ տեռորը», աղմկալի սպանությունների ողբերգական շղթան, զանգվածային արտագաղթի մեկնարկը եւ բնակչության անվերջ տառապանքները) կապված են հատկապես էլեկտրաէներգիայի հետ, իսկ այս օրերին իրականացվող բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, հանձնախմբի խորը համոզմամբ, «սկիզբ կդնի երկրում ավելի կործանարար քաղաքականության, երկրորդ էներգետիկ տեռորի, որն էլ եւ կհանգեցնի ազգային անվտանգության կորստի»։ Ըստ AES ֆիրմայի հայտարարած ծրագրի, Հայաստանը պետք է լինի մանր գյուղատնտեսության եւ առեւտրի, սպասարկման եւ զբոսաշրջիկության երկիր, իսկ դա ԱՀՃ խորհրդի համոզմամբ, շատ վատ հետեւանք կունենա էներգետիկայի եւ ուրիշ շատ ոլորտների զարգացման համար։ Իսկ նրանց գործունեությունն անհնար է առանց Ռուսաստանի հումքի եւ շուկայի, առանց նրանց հետ սերտ համագործակցության։

«Կոռուպցիան չարիք է, որը մխրճվել է հասարակության տնտեսության տարբեր ոլորտներ եւ պետության կայացման խնդիրը դնում է հարցականի տակ»,- ասաց հանձնախմբի նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Ըստ հանձնախմբի փոխնախագահ Ռոբերտ Շամիրյանի, «դանակն արդեն հասել է ոսկորին» եւ երկրում համակարգային փոփոխություն կատարելը լինել-չլինելու խնդիր է։ Ըստ Ռ. Շամիրյանի, ցանկացած երկրի հիմնական խնդիրը երկրի էներգահամակարգի նորմալ աշխատանքն ապահովելն է. «Էներգահամակարգը նախ՝ պետք է հուսալի աշխատի, եւ պետք է լինի օպտիմալ սակագին»,- ասաց նա։ Նրա կարծիքով, ստեղծված այս կործանարար քաղաքականությունը «թելադրված է դրսից եւ մեծ հաճույքով ընդունված՝ ներսից»։ ԱՀՃ հակակոռուպցիոն հանձնախմբի նպատակը՝ ստեղծված կլանային համակարգը ազգային պետական համակարգով փոխարինելն է։ Նրանք պահանջում են անհապաղ դադարեցնել փաստացի շահավետ աշխատող ոլորտի հանձնումը օտարերկրյա ֆիրմային։ Այնուամենայնիվ, վերջիններս վստահ են, որ այս գործարքի բոլոր մասնակիցները անխուսափելիորեն պատասխան կտան ժողովրդի առաջ։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031