Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետը փորձում է պատշաճ տեսք հաղորդել կրպակներին

Մարտ 21,2001 00:00
yerevan

Կրպակավարների զայրույթի թիրախ են դառնում շինարարական ֆիրմաները

1044 կրպակավարներ բողոքել էին, թե քաղաքապետարանն իրենց ստիպում է՝ կա՛մ «Եվրոստան ույուտի» արտադրածի պես մի նոր կրպակ տեղադրել, կա՛մ ինքնալուծարվել։

Այս բողոքը, բնականաբար, պիտի ուղեկցվեր հարակից մեկնաբանություններով, թե մանր առեւտրականներին սնանկացնում են, նրանց վերջին հացի կտորը խլում հանուն եվրոչափանիշներին համապատասխանության եւ «Եվրոստան ույուտի» պես ֆիրմաների արտադրանքի իրացման։ «Եվրոստան ույուտի» տնօրինությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, թե այս նախաձեռնությունն իրենց հետ համաձայնեցված չէ, որեւէ առնչություն չունեն դրա հետ՝ միայն մամուլից են իմացել այս խնդրի մասին եւ, որ ընդհանրապես՝ «Եվրոստան ույուտը» երբեք չի դիմել նման մեթոդների։ Փառք Աստծո, ունենք մեր ծանրակշիռ պատվերների պորտֆելը, որ ձեւավորվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Մենք այսպիսի ուղիներով չենք փորձում համալրել մեր պատվերների պորտֆելը»։

Սակայն մեզ նաեւ ներկայացվեց մի պատմություն, որը հասկանալի է դարձնում, թե կրպակավարների խնդիրն ինչու հենց այս կերպ այժմ մատուցվեց։

Դեռեւս Վանո Սիրադեղյանի քաղաքապետության օրոք էր արծարծվել քաղաքաշինական նորմեր հաստատելու խնդիրը եւ այս առումով անդրադարձ էր եղել նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը փչացնող կրպակներին։ Որոշակի չափանիշների համապատասխանեցնելու համար քաղաքապետը դիմել էր «Եվրոստան ույուտին»։ Բայց այն ժամանակ այդ խնդիրը չէր լուծվել հավերժական պատճառով՝ պարզ չէր վճարման աղբյուրը եւ այն այդպես էլ չգտնվեց՝ քաղաքապետարանն այդ գումարը չէր կարող տալ, կրպակավարները՝ առավել եւս։

Հաջորդ քաղաքապետը՝ Սուրեն Աբրահամյանը նույնպես փորձեց լուծել Երեւանի արտաքին տեսքին եւ սանիտարական նորմերին առնչվող այդ խնդիրը եւ նորից նույն խոչընդոտին դեմ առավ։

Ալբերտ Բազեյանի օրոք այդ խնդիրը կարծես չի արծարծվել։ Բայց այժմ էլ Ռոբերտ Նազարյանն է նույն փորձն անում։ Նոր քաղաքապետի հետ «Եվրոստան ույուտի» ղեկավարներն այս հարցի շուրջ զրուցելու առիթ առհասարակ չեն ունեցել։ Բայց վստահ էին, թե քաղաքաշինական նորմերին ու չափանիշներին (նյութ, գույն, չափս, ճարտարապետական տեսք եւ այլն) իրենց կրպակները համապատասխանեցնելու պահանջը չէր կարող ուղեկցված լինել այս կամ այն ֆիրմային պատվեր տալու պարտադրանքով։ Ի վերջո, դա պատվիրողի գործն է՝ նրա նախասիրությունների եւ հնարավորությունների խնդիրը։

Ի դեպ, «Եվրոստան ույուտի» նման արտադրանք գնելը կրպակավարների մեծամասնության գրպանի բանն էլ չէ։ Մամուլում հրապարակվել էին 400-500 դոլար գները, բայց անգամ դա էր թյուրիմացություն. «Դրանք որեւէ կերպ համահունչ չեն մեր գործող գներին։ 400-500 դոլարով չգիտենք, թե ինչ կարող են պատրաստել, բայց համենայն դեպս «Եվրոստան ույուտում» կրպակ հաստատ չեն կարող պատրաստել»։

Նրանք ենթադրեցին, թե իրենց ֆիրմայի անունն այս պատմությանը խառնելը եւս կարող է թյուրիմացության արդյունք լինել, քանի որ բոլորն այդ տեսակի արտադրանքը՝ անկախ նրանից, թե հատկապես որ մի ֆիրմայինն է՝ անվանում են «Եվրոստան-լուսամուտ» եւ այլն։

Ինչ վերաբերում է այն հարցերին, թե, ի վերջո, իրոք, պիտի՞ կրպակները չաղճատեն Երեւանի տեսքը եւ քաղաքաշինական նույնական չափանիշներով կառուցված լինեն. «Եվրոստան ույուտում» ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, հաշվի առնելով, թե այս ամենից հետո իրենց ցանկացած գնահատական կարող է համարվել շահագրգիռ։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031