Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆԵՐԻՆ

Մարտ 21,2001 00:00
Shavarsh Qocharyan

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը եւս ուշադրություն գրավեց իր հստակ նախագահամետությամբ։ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պիտի նախագահի հանձնաժողովը, իսկ իշխանամետ թերթերից մեկի խմբագրի տեղակալն էլ ընտրվեց փոխնախագահ։

Թեեւ ԱԺ-ն մտադիր էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի միջոցով ապահովել այդ լրատվամիջոցների անկախությունը, գործնականում ուղղակի օրենսդրորեն ամրագրվեց գրեթե բոլոր հեռուստաընկերությունների նախագահական ենթակայությունը։ «Առավոտի» այս դիտարկման առնչությամբ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Նոր նշանակումներն է՛լ ավելի ապացուցեցին, որ եթե Սահմանադրության մեջ լուրջ փոփոխություններ չկատարվեն ու չսահմանափակվեն նախագահի լիազորությունները, ապա ուղղակի անիմաստ է հույս դնելը, թե նախագահը կփորձի լինել անաչառ՝ սա ուղղակի բացառվում է։ Դա առանց այն էլ ակնհայտ էր, բայց ուղղակի համոզվեցինք՝ տեսնելով ընթացող այս գործընթացը»։ Այդ գործընթացին պրն Քոչարյանի գնահատականն էր. «Նախագահը ձգտում է նշանակել այն մարդկանց, ովքեր իր համար կանխատեսելի են»։

Շավարշ Քոչարյանը նշեց, որ եթե ազգային հանձնաժողովի անդամների մասին, այնուամենայնիվ, ոչինչ չի կարող ասել, քանի որ դեռեւս չեն սկսել իրենց գործունեությունը, «ապա Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահն արդեն իսկ կոպտորեն խախտում է օրենքը եւ նույնիսկ հպարտանում դրանով»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031