«Ինչո՞ւ ենք մենք դեմ էլեկտրական բաշխիչ ցանցերի վաճառքին» օրակարգով անցկացվող քաղաքական, հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, մտավորականության եւ գործարարների ներկայացուցիչների ժողովն ընդունել է բանաձեւ, որը ներկայացնում ենք կրճատումներով։ Մրցույթին մասնակցող կազմակերպությունները արդեն այժմ պահանջում են իրենց վաճառել ՀՀ էներգիա արտադրող ձեռնարկությունները, ձգտում են էլեկտրաէներգիա արտահանելու մենաշնորհին, որեւէ պարտավորություն չեն ստանձնում էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելու առթիվ, ի հավելումն, էլեկտրական բաշխիչ ցանցերի համար հայտարարված 220 մլն դոլարի նախնական գնի փոխարեն առաջարկում են տասնապատիկ ավելի պակաս` առանձին հաշվեհամարում պահելու եւ ապագա պարտքերի դիմաց նույնիսկ այդ գումարը ետ վերցնելու պայմանով։ Ժողովը որոշում է՝
1. Ստեղծել ՀՀ էլեկտրական բաշխիչ ցանցերի վաճառքի դեմ հանդես եկող ուժերի ներկայացուցիչների հանձնախումբ (կազմը կցվում է)։
2. Հանձնարարել հանձնախմբին՝ ժողովի անունից սույն բանաձեւը ներկայացնել ՀՀ իշխանություններին եւ պահանջել չեղյալ հայտարարել էլեկտրական բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթը։
3. Լիազորել հանձնախմբին ձեռնարկելու իրավիճակից բխող սահմանադրական բոլոր հնարավոր քայլերը՝ սույն որոշումը իրականացնելու համար։
Կարդացեք նաև
4. Ժողովը դիմում է ժողովրդին՝ կոչ անելով սատար կանգնել սույն որոշմանը։
Սեփ. լր.