Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐՉԱԿՑԻ ՈՂԲԸ

Մարտ 20,2001 00:00
grel

Հավակնոտությունը փոխարինում է նվիրումին, եւ բառն ու իմաստը խռովել են իրարից։ Գրականությունը դարձել է պառաված գեղեցկուհի, որն ուզում է, որ իրեն սիրեն, ինչպես եթե լիներ տասնվեց տարեկան կիսաանմեղ մի կույս։ Բառը քեզ չի ենթարկվում, որովհետեւ դու դարձել ես նրա կավատը։ Կամ քեզ տրվում է ինչպես ճարահատյալ մի կին, որ մաշվել է բյուրավոր գրիչների շփումներից։ Միայն հարբածությունն է, որ արդարացնում է քո զառանցանքը։

Գռեհկությունը ներկայանում է ժողովրդականի սմբակահաճությամբ, եւ ապաշխարությունը զարմանում է գրողական անիմաստ ձեւացումներից։ Եվ հորդում է գրական գետը՝ իր մակերեսին ու խորքերում ունենալով երկու բառ, որոնցից մեկը ես-ն է, իսկ երկրորդը՝ մյուսները։ Այս ամենը կարող է թվալ խիստ վերացական, բայց ընդամենը գրչակցի ողբն է գոյության ճիգ թափող ստապատ իր ձեւացումների, որպիսին է գրական հորձանքը։

Անուններ են շատանում նույնանման հեծեծանքներով՝ ինքնությունը ամբոխային ճաշակին զոհաբերած։ Ամեն մի գրող իր վիշտը բացարձականացնում է որպես համամարդկային եւ ակնկալում է, որ ողջ մարդկությունը նրան պիտի արձագանքի։ Մարդկությունը մնում է անտարբեր, եւ գրողը նրան համարում է տհաս։ Շահարկում ես քո մենակությունը եւ ակնկալում ես կարեկցանք։ Տպատառ խոսքի հավակնոտ անմահությունը դեմ է առնում դարերի ձանձրույթին եւ ավարտվում է փոշիների մեջ։ Մնում է ինքնասիրահարվածությունը եւ ինչ-որ հիշատակ թոռնիկների համար։

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031